18:25 14.02.2019
SHANTNEWS.am-ն հայտնել է, որ այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հարցրել են, թե ի՞նչ արձագանք կտա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը զարգացրել է ռազմական հզորություն և պատրաստ է օրվա իրավիճակին:
«Ընդհանրապես այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և ոչ մի կերպ չեն նպաստում արդյունավետ բանակցային պրոցեսի մեկնարկին: Մեր դիրքորոշումը նույնն է մնում, մենք կարծում ենք՝ եթե իրապես ուզում ենք իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց, խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ: Իսկ այդ մթնոլորտն ապահովում են ագրեսիվ հռետորաբանության, ագրեսիվ գործողությունների բացառմամբ»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք ժամանակը չէ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հանդիպում կազմակերպելու:
«Այս պահին քննարկումներն ընթանում են ԱԳ նախարարների մակարդակով: Երբ որ գա էդ ժամանակը, վստահաբար արտաքին գործերի նախարարությունը կհայտնի մեզ»,- ասել է Ռուբինյանը:
15:44 02.05.2025
Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտԳազայի հատված նավարկող մարդասիրական օգնությամբ նավը, որը պատկանում է «Ազատության նավատորմի կոալիցիա» (FFC) կազմակերպության ակտիվիստներին, Մալթայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, որից հետո նավում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Յասեմին Աքարը։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, տեղական ժամանակով […] ...
15:35 02.05.2025
Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասինՀենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...
15:27 02.05.2025
Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ումԻ՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...
15:20 02.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...
15:14 02.05.2025
Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...
15:07 02.05.2025
Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։ Ըստ հիմնավորման՝ […] ...