13:14 16.02.2019
Պետական կառավարման համակարգը ուռճացված է: Ըստ այդմ` պետական կառույցներում կրճատումներ են սպասվում: Սա վերաբերում է նաև մարզպետարաններին: Շիրակի մարզպետարաններում կառուցվածքային փոփոխությունները վարչությունների և բաժինների օպտիմալացման տարբերակով են լինելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Նույն ֆունկցիոնալությունը կամ նման ֆունկցիոնալություն ունեցող կառույցների համախմբում ենք ունենալու, այսինքն` դերերը, դերակատարումները համախմբվելու են: Դա միանշանակ է: Կա կառավարման ապարատը թեթևացնելու հանրային պահանջ: Պիտի ամեն ինչ անենք, որ ունենանք հարկատուների վրա բավական մատչելի նստող, միևնույն ժամանակ, ավելի ճկուն և խնդիրներն ավելի արագ ու արդյունավետ լուծող կառույց »,- ասել է Շիրակի մարզպետը:
Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխությունների ֆոնին ավելի շատ է քննարկվում փոխմարզպետների թիվը: Մինչ 2016 թվականը Շիրակի մարզպետներն ունեցել են երկու տեղակալ: 2016թ. այն ժամանակվա դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ բացվեց նաև երրորդ փոխմարզպետի հաստիքը: Իսկ հիմնավորումը հետևյալն էր, որ Շիրակի մարզում խնդիրները շատ են, դրանք լուծելու համար ևս մեկ փոխմարզպետ էր անհրաժեշտ: Խնդիրները չեն պակասել, բայց փոխմարզպետների թիվը կրճատվում է:
«Մինչ կառուցվածքային փոփոխությունները որոշել ենք աշխատանքները շարունակել մեկ փոխմարզպետով: Սա հնարավորություն է հասկանալու համար այդ հաստիքի ֆունկցիոնալությունը, պահանջարկը: Հնարավոր է` քննարկումների ժամանակ պահանջենք մեկը կամ երկուսը դառնան: Այս փուլում կարծես թե մենք անցնում ենք մի նոր թեստային ռեժիմ»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Երբ քննարկումների ժամանակ հստակեցնեն օպտիմալացվող բաժինների ու վարչությունների ցանկը, կրճատման ենթակա աշխատակիցները համապատասխան ծանուցագրեր կստանան:
Շիրակի նորանշանակ մարզպետը նշել է նաև, որ կառուցվածքային փոփոխությունները կավարտվեն և փոփոխված կառուցվածքով Շիրակի մարզպետարանը կաշխատի հուլիսի 1-ից:
22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...