15:42 16.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խոսեց Կառավարության ծրագրի մասին:
«Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ «Իմ քայլը» դաշինքը միանշանակ կողմ կքվեարկեր կառավարության ծրագրի ընդունմանը, բայց մենք գիտենք, որ կան քաղաքացիներ, ովքեր հետևում են ԱԺ նիստին և ունեն սպասումներ. այդ սպասումները սպասարկում են նաև մյուս քաղաքական ուժերը: Մնացած քաղաքական ուժերը պետք է սպասարկեն այն հատվածին, ում սպասելիքները աղերսվում են մեր դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրին»,- ասաց նա:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ սովորաբար ծրագիրը բերելուց առաջ քննարկումներ են տեղի ունենում ԱԺ-ում, հանձնաժողովներում, իսկ շտապողականությունը բերեց նրան, որ կառավարության ծրագիրը չքննարկվեց հանձնաժողովներում, նաև հանրային լայն շրջանակները չտեղեկացան ծրագրի բովանդակությանը, և այս հանպատրաստից բաները բերեցին նրան, որ օրենքը թույլ չտվեց՝ ընդդիմության առաջարկները լսելի լինեն:
«Մենք 11 գրավոր առաջարկ ներկայացրեցինք, բայց հաջորդ օրը ԱԺ նախագահը հայտարարեց, որ այլևս օրենքը թույլ չի տալիս դրանք ընդգրկել կառավարության ծրագրում: Մենք կարծում ենք, որ ծրագրում բացակայում է ներդրումների ներգրավման հնարավորությունների մասին կետը, և հնարավոր է, որ այնքան երկար լինեն քաղաքացիների սպասումները, որ հիասթափություն առաջանա կառավարությունից: Քաղաքացիների կամ կառավարության ներկայացուցիչների կողմից արձանագրված ոգևորվածությունը արդեն կարող է երկրորդվել»,- ասաց նա:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...