14:35 16.02.2019
Գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով իրենից՝ որպես վարչապետ քաղաքացիների մեծ սպասելիքների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ ոչ միայն քաղաքացիները մեծ սպասելիքներ ունեն կառավարությունից, այլև կառավարությունը սպասելիքներ ունի քաղաքացիներից:
«Ես արդեն ասել եմ, այս հեղափոխությունը մարդիկ էին առաջնորդում: Դա է մեզ մղում, որ քաղաքական հեղափոխությունից ուզում ենք անցնել տնտեսական հեղափոխության: Մենք ուզում ենք բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծել: Մենք բարեփոխում ենք օրենքները, նվազեցնում բյուրոկրատիան, մենք կվերացնենք մոնոպոլիան: Այլևս արգելքներ չկան ազատ շուկա դուրս գալու համար: Բայց դրա համար նաև քաղաքացիները պետք է ջանք թափեն»,- ասել է Փաշինյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է Փաշինյանն ուզում ազատվել օլիգարխներից, պատասխանում է.
«Ես ընտրողներին բացատրել եմ, որ մենք Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք: Դա շատերին զարմացնում է, քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են, և նրանք նույնպես չպետք է գնան: Բայց ի՞նչ է օլիգարխը: Օլիգարխն օգտվում է արտոնություններից: Նրա համար կան այլ օրենքներ, նա ազդեցություն ունի կառավարության վրա: Այսօր բոլորի համար պայմանները նույնն են»:
Այնուհետ լրագրողը հետաքրքրվում է, թե Փաշինյանի տնտեսական բարեփոխումներից մի քանիսը ոմանք համարում են նեոլիբերալ: Բայց շատ քաղաքացիներ պահանջում են սոցիալական պայմանների բարելավում, հարց է առաջ քաշում նա:
«Անկեղծ ասած` նման արտահայտությունները, ինչպիսիք են նեոլիբերալն ու սոցիալ-դեմոկրատականը, համարում եմ հնացած: Գոյություն ունի Սկանդինավյան կապիտալիզմի մոդելը և Կոմունիստական Չինաստանում մասնավոր սեփականություն: Բայց գրքերում գրված է, որ մասնավոր սեփականությունն և կոմունիզմը միասին չեն կարող զարգանալ: Այդ պատճառով այդպիսի տերմինները քիչ բան են նշանակում»:
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...
14:14 12.07.2025
Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈւրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...