16:58 18.02.2019
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողի պահման վայրի հարցին:
Հիշեցնենք, Անդրեյ Ռազգիլդեևի նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը: Նա գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում: Սա, ըստ Շիրակի մարզի դատախազի, Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման փոխադարձ իրավական օգնության մասին հայ-ռուսական համաձայնագրի պահանջն է:
«Նշված համաձայնագրի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ՌԴ ռազմաբազայի կադրերի մեջ գտնվող անձանց կամ նրանց հարազատների կողմից ՀՀ տարածքում կատարված հանցավոր արարքները քննվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից: Այս քրգործը մենք ենք քննում, բայց քանի որ ենթադրյալ հանցանք կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է ռազմաբազայում, նշված անձի հետ համապատասխան գործողություններն իրականացվում են նրանց ներկայացուցիչների միջոցով:
Ձերբակալություն, հարցաքննություն իրականացվել է նրանց ներկայացուցչի կողմից, և այս պարագայում մեր ՔԿՀ-ներում նրա կալանքը կրելը կհակասեր ՌԴ օրենսդրությանը: Սակայն այս պայմաններում, թեկուզ նշված անձը գտնվում է նրանց կարգապահական մեկուսարանում, որևիցե արգելք չի հանդիսանում գործի բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար»,- ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու միջնորդություն էին ներկայացրել Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների փաստաբանները: Նախաքննական մարմինը միջնորդությունը մերժել էր: Մերժման որոշումը փաստաբանները բողոքարկել են Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում: Բողոքի քննությունը տեղի է ունենալու մարտի 15-ին:
22:50 23.07.2025
Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի տարածքում կատարված սպանության փորձը. 7 օր անց կատարողը ներկայացավ ու խոստովանեցԴեպքը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին, իսկ բացահայտումը բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք էր. անգամ ահազանգ ու հաղորդում չէր եղել: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներին նույն օրը հաջողվեց պարզել Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբում սկիզբ առած միջադեպի մանրամասներ: Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում գիշերային ակումբում 32-ամյա տղամարդը, վիրավորական արտահայտություն հնչեցնելու համար, վեճի էր բռնվել […] ...
22:44 23.07.2025
Մեսսին կարող է որակազրկվել«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի MLS-ի բոլոր աստղերի խաղին՝ կոճի վնասվածքի պատճառով։ ESPN-ի տվյալներով՝ լիգայի կանոնակարգով նախատեսված միջոցառումը բաց թողնելու համար արգենտինացին կարող է որակազրկվել մեկ խաղով։ Նրա թիմակից Լուիս Սուարեսը նույնպես բաց կթողնի խաղը։ Թիմը հայտնել է, որ հարձակվողը ցավեր է զգում ծնկի հատվածում։ Մեսսին տպավորիչ մրցաշրջան է անցկացնում MLS-ում․ «Ինտեր Մայամիի» […] ...
22:38 23.07.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է Սառնաղբյուրի ջրամբար, այնուհետև զրուցել է համայնքի բնակիչների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր աշխատանքային այցով Սառնաղբյուրում էր։ «Նախ այցելեցի համայնքի ջրամբար, որի պատվարի անվտանգ շահագործման ապահովման նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 18 մլն դրամ՝ անհրաժեշտ նախագծերը ձեռք բերելու համար։ Ջրամբարը կարևոր նշանակություն ունի՝ ապահովելով ավելի քան 2000 հա հողատարածքի ոռոգում։ Այնուհետև հանդիպեցի համայնքի բնակիչներին։ Զրուցեցինք նրանց հուզող […] ...
22:32 23.07.2025
Հրշեջներին հաջողվել է մարել Չարենցավանում բռնկված հրդեհըՀուլիսի 23-ին, ժամը 14։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Հոկտեմբերյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող շինության տանիքում և […] ...
22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...