12:39 19.02.2019
Գյումրիի տնակներում ապրող ո՞ր ընտանիքներին են առաջնահերթություն տալիս բարերարները: Այս հարցն օրակարգային է, քանի որ մի քանի տարի է` Գյումրիում բնակապահովման պետական ծրագիր չկա, և միայն բարեգործական միջոցներով են բնակարաններ գնվում: Իսկ այս դեպքում որոշողը հիմնականում բարերարներն են: Այսինքն` բարեգործական հիմնադրամի և նվիրատուի համար ընտանիքների ընտրության առաջնահերթությունները կարող են տարբեր լինել: Օրինակը Բուսաբանական այգու տնակային տարածքում է:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը որպես առաջնահերթ փոխհատուցման կարիք ունեցող դիտարկում է սողանքային տարածքում տեղադրված տնակներում ապրողներին: Տարիների մաշվածությանը գումարվել են սողանքի հետևանքները՝ տնակները թեքվում են, մեծ ու փոքր ճաքեր են առաջանում: Ամենամյա վերանորոգումներն էլ անօգուտ են՝ տնակի տակ եղած գրունտը սահում է, ժամանակավոր կացարանն էլ հետը:
Իսկ սողանքի առաջացման պատճառը երկրաշարժից փլուզված շենքերից տեղափոխված ավերակներն են: Հենց դրանց վրա էլ դրվել են տնակները: Տարիներ անց արհեստական գրունտը սկսել է նստվածք տալ ու սահել: Նպաստել է նաև տարածքի խոնավությունը: Բուսաբանական այգին քարտեզագրում չունի: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն իր ուսումնասիրություններով մի քանի գոտի է առանձնացրել՝ հնագիտական, եկեղեցապատկան, կանաչ և սողանքային: Գոտիավորման համար արված ուսումնասիրությունը բացահայտել է նաև տնակների վիճակը:
«Ցանկացած ծածկույթ ժամանակի ընթացքում նստվածք կտա, սողանք կառաջանա: Այս տարածքը, քանի որ ձորի պռնկին է, ամենաթիրախային հատվածն է: 15-20 տնակներ կան, որ սողանքային տարածքում են: Իսկ դրանցից 4-5-ն իրար կողքի տեղադրված տնակներ են, որոնք շատ լուրջ վտանգի առաջ են»,- SHANTNEWS.am-ին ասել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը:
Վատ վիճակում գտնվող տնակներում ապրող ընտանիքը պետք է առաջնահերթություն ունենա բնակարանային փոխհատուցման հարցում: Սա պարզ տրամաբանություն է, եթե գնահատման չափանիշը ժամանակավոր կացարանի տեխնիկական վիճակն է: Բայց հիմնադրամը բարեգործների աջակցությամբ է բնակարաններ գնում, ու բարերարն է որոշում, թե ում նոր տուն նվիրի:
«Բարերարների կողմից միշտ առաջարկներ են լինում բնակարան հատկացնելու բազմանդամ ընտանիքներին կամ շատ անչափահասներ ունեցողներին: Երրորդ հորիզոնականը, եթե այդպես կարելի է ասել, զբաղեցնում են միայնակ ծերերը: Նաև շատ նրբություններ կան այստեղ: Եթե մենք ասենք, որ այս ընտանիքին առաջնահերթություն ենք տալիս, որովհետև սողանքային գոտում է ու չի կարող այլևս այստեղ ապրել, վաղն այս տարածքի բոլոր բնակիչները կլքեն իրենց տնակները, կտեղափոխվեն այլ տեղ ու կպահանջեն, որ իրենց բնակարան հատկացնենք »,- ասել է Մհեր Խաչատրյանը:
Հիմա ուսումնասիրում են`հասկանալու համար, թե սողանքային գոտում ապրող ընտանիքներից քանիսն են համապատասխանում բարերարների պահանջներին, առանձնացնելու են այն տնակները, որոնք ակտիվ սողանքի տակ են: Ընդհանուր առմամբ Գյումրիի Բուսաբանական այգում 114 տնակ է հաշվառված: Հիմնադրամի միջոցներով անցած տարվա ընթացքում այս տարածքից բնակարան է ստացել 4 ընտանիք:
22:32 23.07.2025
Հրշեջներին հաջողվել է մարել Չարենցավանում բռնկված հրդեհը22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...