Գյումրիի երկու մարզաուսումնական հաստատություններում 32,4 մլն դրամի վատնում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Գյումրիի երկու մարզաուսումնական հաստատություններում 32,4 մլն դրամի վատնում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

19:12 19.02.2019

Գյումրի քաղաքի երկու մարզաուսումնական հաստատություններում առերևույթ նույնաբովանդակ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի  և Կումայրի բաժիններում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ համապատասխանաբար Գյումրի քաղաքի Բռնցքամարտի և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցների տնօրենները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքային ենթակայության նշված մարզադպրոցների տարբեր հաստիքներում աշխատանքի են հրամանագրել իրենց մտերիմներին, ովքեր իրականում ընդհանրապես աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են իրենց անվամբ հաշվարկված աշխատավարձերը։

Երկու դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Դրանց ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ մասնավորապես Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը 2013-2018թթ ՀՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել 7 քաղաքացու, նրանց հրամանագրելով որպես փոխտնօրեն, մարզիչ /2 քաղաքացու/, հավաքարար, բանվոր /2 քաղաքացու/, պահակ։ Վերջինների անվամբ 2013 թվականից մինչ 2018 թվականի դեկտեմբերի31-ը, տարբեր ժամանակահատվածներում, հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 23.080.700 ՀՀ դրամ գումարի աշխատավարձ։

Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ նույն եղանակով «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը 2010-2018թթ. ընթացքում աշխատանքի է ընդունել 5 քաղաքացու՝ նրանցին 4-ին հրամանագրելով որպես մարզիչ-մանկավարժ, մեկին՝ բանվոր։ Վերջիններիս կողմից 2013-2018թթ․տարբեր ժամանակահատվածների կտրվածքով աշխատանքի չհաճախելու պայմաններում նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 9.305.696 ՀՀ դրամ գումար։

Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալները երկու դեպքում էլ առերևույթ պարունակել են պաշտոնական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալների որոշումներով նշված փաստերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP