«Հայրենիքի պաշտպանի օրը» նշել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

«Հայրենիքի պաշտպանի օրը» նշել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում

22:33 23.02.2019

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազամաբազայում փետրվարի 23-ին բաց դռների օր է հայտարարվել: Հայ-ռուսական միացյալ զորքերը նշել են «Հայրենիքի պաշտպանի օրը»: Ամեն տարի տոնը զորամասում զինվորական շքերթով են սկսվում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Հայ-ռուսական միացյալ զորքերի համատեղ միջոցառմանը զենքն ու զինտեխնիկան ևս ցուցադրության են հանել: Հատուկ միջոցառումների և իրադարձությունների օրերին ռազմաբազայում սա արդեն ավանդույթ է: Ցուդադրվել են այն զինատեսակները, որոնք Խորհրդային Միության Զինված ուժերում ևս կիրառվել են, դրանցից մի քանիսը նույնիսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մնացած զենքերն են եղել, հիմա  որոշ զինատեսակներ թանգարանային նմուշներ են դարձել:

«Այս զենքով են մեր պապերն ու տատիկները  Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ են տարել, սա շատ ծանր զենք  է, 5 կգ է կշռում, փամփշտակալում 701 փամփուշտ է ներբեռնում, զարմանում ենք, թե տատիկներն այս ծանր զենքով ինչպես են կռվել: Հիմա այն Զինված ուժերում չեն կիրառում, ուղղակի  միշտ ցուցադրում ենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարի օգնականը:

Զենքի ու տեխնիկայի ցուցադրությունից բացի՝ «Հայրենիքի պաշտպանի օրը» նաև պատրաստվածության աստիճանը ներկայացնելու առիթ էր: Ռազմաբազայի տարածքը մի քանի ժամով զորավարժանքների հրապարակ է հիշեցրել: Սառը զենքերին ծանոթանալու ու ինքնաձիգների տարբեր տեսակներից կրակելու հնարավորություն են ունեցել նաև հյուրերը: Պատանիների համար իրական զենքի հետ շփվելու  մարտավարական կանոններին տիրապետելու բացատրությունից հետո թույլ են տվել նաև փորձել:

Իսկ տոնի պատվավոր հյուրերը Խորհրդային Միության բանակում ծառայածներ են եղել, ովքեր շրջել են զինվորական տարածքում, վերհիշել իրենց ծառայության տարիները: Պարտադիր զինծառայությունից հետո բոլորը Զինված ուժերում շարունակել  են ծառայությունը: Հիմա նրանց մեծ մասը վետերան զինվորական է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP