23:35 23.02.2019
«Միշտ Ռուսաստանի կողքին» ու «Վերջ Ռուսաստանի դեմ սադրանքներին» նման գրություններով փետրվարի 23-ին՝ «Հայրենիքի պաշտպանի օրը», Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները ակցիա են անցկացրել: Այս մասին հայտնում SHANTNEWS.am-ի թղթակիցը:
«Մեր ակցիան ուղղված է այն շարժման կամ այն մարդկանց դեմ, ովքեր արտահայտվում են, թե բազան պետք է դուրս բերել Գյումրիից, մենք՝ այստեղ հավաքվածներս, ասում ենք, որ նման բան թույլ տալ կամ նման կերպ արտահայտվել չի կարելի: Նման կարծիք ունեցողները չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ռուսական բազան Հայաստանից հանելը»,- ասել է Կոմկուսի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը:
Կոմկուսականները խոսել են հայ-ռուսական հարաբերությունների ու բազայի՝ Գյումրիում գտնվելու անհրաժեշտության մասին: Մեր թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասել են, որ ռուս-հայկական միացյալ զորքերի ներկայությունը մեր սահմանների անվտանգության երաշխիքն է, իսկ այդ համագործակցությունը դարերով է գալիս:
«Հայ-ռուսական հարաբերությունները դարեր շարունակ եղել ու պետք է շարունակվեն նույն կերպ, իսկ ռուսական ռազմաբազան կարևոր այն կառույցն է, որը մեր սահմաններն է պաշտպանում»,- ասել են կոմկուսականները:
«102-րդ ռազմաբազան հանելով՝ մեր անվտանգություն ենք վտանգի տակ դնում, ճիշտ է, բազայի զինվորներն ասում են, որ հանցագործություն են կատարել, բայց դա չի կարելի քաղաքականացնել»,- մեր թղթակցին ասել է ակտիվիստներից մեկը:
«Մենք դարերով համերաշխ հարևան երկրներ ենք եղել, միացյալ Զինված ուժեր ունենք, որ մեր սահմանը պաշտպանում են, ինչպես կարելի է ասել՝ վեր կացեք, գնացեք, դա ճիշտ չէ, դա լուրջ քաղաքականություն չէ, նման կարծիք ունեցողները սխալ են մտածում: Մենք չենք արդարացնում կատարված դեպքերը, բայց չի կարելի նման ագրեսիվ ձևով խոսել այն երկրի, ռազմական կառույցի գործունեութան մասին, որը մեր անվտանգությունն է ապահովում»,- SHANTNEWS.am-ին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի ավարտից հետո կոմկուսականները շրջել են նաև 102-րդ ռազմաբազայի տարածքում, հանդիպել հրամանատարական կազմին, մասնակցել «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված միջոցառումներին:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...