20:20 25.02.2019
Եվրոպան մեծապես կզգա «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի չեղարկման բացասական հետևանքները, հայտնում է РИА Новости-ն: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ժնևում զինաթափման վերաբերյալ համաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում: Գուտերեշը նաև շեշտել է, որ չի կարելի սպառազինությունների նոր մրցավացք թույլ տալ:
««Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի ավարտը, եթե նման բան տեղի ունենա, աշխարհն ավելի անապահով և անկայուն վայր կդարձնի: Անվտանգության և կայունության բացակայությունը շատ կտրուկ կզգացվի այստեղ՝ Եվրոպայում: Մենք պարզապես մեզ չենք կարող թույլ տալ վերադառնալ միջուկային ոլորտում անսահմանափակ մրցակցության, որով նշանավորվել են սառը պատերազմի ամենամութ օրերը»,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել մինչև նշված պայմանագրի գործողության ժամկետի ավարտը մնացած ժամանակն օգտագործել բաց երկխոսություն անցկացնելու համար՝ կրկին շեշտելով այդ պայմանագրի կարևորությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը փետրվարի 2-ին կսկսի Ռուսաստանի հետ կնքված «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու գործընթացը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել էր, որ փաստաթուղթը կչեղարկվի, եթե «Ռուսաստանը վեցամսյա ժամկետում չվերադառնա պայմանագրի դրույթների լիակատար և ստուգելի պահպանմանը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին նշել էր, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշմանը:
19:45 05.08.2025
Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան19:36 05.08.2025
FT. Թրամփի հետ կապված զենքի արտադրողները կստանան բազմամիլիարդ դոլարի պետական պայմանագրերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ սերտորեն կապված ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ընկերությունները միլիարդավոր դոլարների պետական ֆինանսավորում կստանան հուլիսի սկզբին Կոնգրեսի կողմից ընդունված ծախսերի մասին օրինագծի համաձայն, ասվում է Financial Times (FT)-ի հոդվածում։ Պաշտպանության և անվտանգության վրա կառավարության նոր ծախսերից ամենաշատը կշահեն Anduril Industries-ը և Palantir Technologies-ը, որոնք պատկանում են միլիարդատերեր Փիթեր Թիլին և Փալմեր Լաքիին, […] ...
19:25 05.08.2025
Զելենսկին պնդել է, որ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության դադարեցումըՎլադիմիր Զելենսկին պնդում է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկել է ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված քայլերը, հակառուսական պատժամիջոցները և Վաշինգտոնի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը։ «Գլխավորը, իհարկե, պատերազմի դադարեցումն է։ Մենք շնորհակալ ենք ԱՄՆ նախագահին ազնիվ և երկարատև խաղաղության համար նրա բոլոր ջանքերի համար։ Այսօր մենք […] ...
19:13 05.08.2025
Հովհաննես Բաչկովը և Գուրգեն Հովհաննիսյանը առաջին անգամ ընդգրկվել են WBA վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակումՊրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (8-0) և Գուրգեն Հովհաննիսյանը (9-0) առաջին անգամ ընդգրկվել են Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։ Բաչկովն առաջին կիսամիջին քաշային կարգում բարձրացել է 8-րդ տեղ։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը ամերիկացի Գարի Անտուան Ռասելն է։ Հուլիսի 2-ին Բաչկովը Թուրիքիայում նոկաուտով հաղթել էր Կոլիսանի Նդոնգենիին և նվաճել IBA International տիտղոսը, […] ...
19:05 05.08.2025
ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին զենքի արգելք սահմանելՄԱԿ-ի 35 հատուկ զեկուցողներից և փորձագետներից բաղկացած խումբը, որը գլխավորում է օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն, կոչ է արել միջազգային հանրությանը զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ և լուծարել Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF): Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Խումբը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող […] ...
18:55 05.08.2025
Թրամփը հայտարարել է, որ հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում։ «Հավանաբար՝ ոչ», – ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը մայիսի 4-ին հայտարարել է, որ չի մտադիրվում երրորդ անգամ վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Թրամփը հավելել է, որ իր կողմնակիցները անընդհատ կոչ են անում իրեն ապագայում երրորդ ժամկետով առաջադրվել, սակայն ինքը դա […] ...
18:45 05.08.2025
Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խստացրել է ֆուտբոլիստների մարզումային գործընթացը, որպեսզի կարգապահությունը բերվի ավելի բարձր մակարդակի։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Մադրիդցիների գլխավոր մարզիչը պահանջել է, որ ֆուտբոլիստները մարզումից 1 ժամ առաջ լինեն մարզաբազայում, ինչը տարբերվում է նախորդ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մոտեցումից: Իտալացին պահանջում էր, որ խաղացողները տեղում լինեն մարզման մեկնարկից կես […] ...