Գյումրիում նորի աղբավայրի կարիք կա, բայց համապատասխան տարածք չկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Գյումրիում նորի աղբավայրի կարիք կա, բայց համապատասխան տարածք չկա

19:30 27.02.2019

Գյումրիի ծայրամասում՝  Բուլվարային թաղամասի շենքերի մոտից քարուքանդ ճանապարհը տանում է քաղաքային աղբանոց: Փողոցից մինչև աղբավայր 1 կմ ճանապարհ է, որն ամեն օր աղբատար մեքենաները 3 անգամ մտնում ու դուրս են գալիս ու այս ճանապարհի պատճառով ամեն օր շարքից դուրս գալիս:
Տարածքի հեռվից երևացող ծուխն այն ձորից է դուրս գալիս, որտեղ լցվում է քաղաքի ամբողջ աղբը: Կուտակելու տեղ արդեն չկա, քաղաքային աղբանոցը վաղուց իր սահմաններն ընդլայնել ու հասել է բնակելիներին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Աղբանոց տեղափոխվում է միայն Գյումրիի բոլոր թաղամասերից հավաքվող կենցաղային աղբը, բայց այստեղ են հայտնվում նաև շինարարական ու մետաղի թափոնները, որոնք նաև ճանապարհի երկու կողմում են: Աղբավայրին հատկացված տարածքը գրեթե  հնգակի մեծացել է, բայց արդեն ընդլայնվելու տեղ չունի:
«Նախատեսված տարածքը 4 հա էր, աստիճանաբար մեծացել, դարձել է 20 հա, ճիշտ է, դեռ ծառայում է քաղաքին, բայց ասել, որ նոր աղբադաշտի կարիք չունի քաղաքը, այդպես չէ, ցավոք, հարմար վայր չկա»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի  քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
 4-ից 20 հեկտարի ի չէր հասնի աղբանոցի տարածքը, եթե աղբի տեսակավորման արտադրամասը շարունակեր աշխատել, իսկ  տեղում էլ վերամշակման գործարան կառուցվեր, որի շուրջ քննարկումները տարիներ առաջ եղան ու ձախողվեցին: Նման մի ծրագիր էլ երկու տարի առաջ շրջանառվեց: Անգամ աղբի վերամշակման գործարանի տարածք էին նախատեսել Բենիամին գյուղի մոտ:
«Այդ ծրագիրը 2 պատճառով չեղավ` տվյալ գործարանը կառուցելը թանկ է, 2-րդ` աղբավճարը պիտի ավելացնեինք, որն այսօրվա դրությամբ բնակչության համար անհնար էր, դեմ եղանք»,- ասել է Կնյազ Մանասյանը:
Ծրագրի ղեկավարները նաև ասել էին, թե Շիրակի մարզում աղբի վերամշակումը արդյունավետ չէ, բավարար քանակությամբ աղբ չի հավաքվում, ինչը հնարավորություն չի տա շահույթ ստանալ: Հիմա քաղաքային աղբադաշտում աղբի տեսակավորում են անում Գյումրիի բնակիչները: Վաղ առավոտից մինչև երեկո նրանք աղբանոցից հավաքում են ապակե ու պլաստմասե շշեր, մետաղյա իրեր ու հանձնում պատվիրատուին:
Աղբանոցի տարածքը մարդիկ բաժանել են իրար մեջ, մի մասը մետաղյա իրեր է հավաքում, մյուսները` շշեր։ Օրինակ` մետաղյա իրերի 1 կիլոգրամը հաշվվում են 10 դրամով, այսինքն` այն, ինչ հիմա անում են, ժամանակին կազմակերպվել է տեսակավորման արտադրամասում: Կենցաղային աղբից մի քանի թափոնի առանձնացումը աղբավայրի բեռնաթափման հարց չի կարող լուծել. պատասխանատուները նշում են` նոր աղբավայր է հարկավոր, բայց սա էլ ելք չէ:
Ապագայում տեղում աղբի վերամշակման գործարան կառուցելու ծրագրեր չկան, իսկ թե Գյումրիի քաղաքապետարանը կառավարությանը երբ կդիմի նոր աղբանոցի տարածքի ընտրության հարցով, կոմունալ բաժնի պետը չգիտի:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

18:35 05.08.2025

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

18:30 05.08.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

BACK_TO_TOP