Նոր զարգացումներ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Նոր զարգացումներ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում

01:10 28.02.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում նոր զարգացումներ են: Երեկ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում հիմնադրամում անցկացված աուդիտի արդյունքներն են եղել:

Հիշեցնենք՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին կոռուպցիոն չարաշահումների մեղադրանք էր ներկայացրել: Այս մասին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես է եկել ֆեյսբուքյան հայտարարությամբ:

«Տեղեկացնում ենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել: Հիմնադրամի տարեկան արտաքին աուդիտի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ՝ օրենքով սահմանված ժամկետում:
Հարգանքներով՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ»,- ասված է գրառման մեջ։

 

Հոգաբարձուների խորհրդի հայտարարությանը հետևել է հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի հայտարարությունը, որում նա նշում է, որ պատրաստ է անգամ լքել հիմնադրամի տնօրենի պաշտոնը.

««Գյումրին առանց տնակների» հիմնադրամի վերջին աղմկահարույց իմ հայտարարությունից հետո, ինչպես գիտեք, հոգաբարձուների խորհուրդը որոշում էր ընդունել սահմանափակել թեմայի շուրջ հրապարակային հայտարարությունները՝ մինչև արտաքին աուդիտի եզրակացությունը: Ես, հավատարիմ մնալով հիմնադրամի կանոնադրությանը, միաժամանակ հետաձգեցի փաստերի հրապարակումը, ինչն անգամ ավելորդ խոսակցությունների տեղիք տվեց ու որոշակիորեն վտանգեց իմ հեղինակությունն ու բարի համբավը: Սակայն հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի ժամանակ կայացվեց տրամաբանորեն հակառակ որոշում և խորհուրդը հայտարարություն տարածեց այն մասին, իբր ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենը չարաշահումներ թույլ չի տվել:

Հաշվի առնելով այլևս, որ այսքանից հետո իմ լռությունը կարող էր իմ խոսքերի և հեղինակության հանդեպ կասկածի տեղիք տալ, ստիպված եմ հրապարակել ձեռքիս տակ ունեցած չարաշահումների փաստերից մեկը: Այս փաստաթղթերով ապացուցվում է, որ 2017 թվականի օգոստոս ամսին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը, չունենալով օգնական, ֆինանսական հաշվետվության մեջ ծախս է ներկայացրել որպես օգնականի աշխատավարձ 100 000 դրամի չափով:
Գիտակցում եմ նաև, որ այսքանից հետո, ըստ կանոնադրության, հնարավոր է քննարկվի հիմնադրամի տնօրենի պաշտոնից իմ հեռացման հարցը: Սակայն, ի սկզբանե իմ գործունեությունն ուղղված է եղել արդարության կայացմանն ու անօրինականությունների բացահայտմանը ու եթե դրա արժեքը իմ պաշտոնանկությունն է, ես այն կընդունեմ առանց երկմտանքի՝ միաժամանակ արդեն հրապարակելով իմ ձեռքի տակ ունեցած չարաշահումների ողջ փաթեթը՝ չսպասելով արտաքին աուդիտի եզրակացությանը»,- ասված է Մհեր Խաչատրյանի հայտարարության մեջ:

 

 

Նշենք, որ հիմնադրամում անցկացված աուդիտի արդյունքները պաշտոնապես հրապարակվելու են ավելի ուշ:

Հիշեցնենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը նաև Գյումրիում տարբեր տարիների բնակբաշխման և տնակների ապամոնտաժման գործընթացներում չարաշահումների մասին էր բարձրաձայնել և փաստեր ներկայացրել: Դրանց քննությամբ զբաղվում է Շիրակի մարզի դատախազությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի տարածքում կատարված սպանության փորձը. 7 օր անց կատարողը ներկայացավ ու խոստովանեց

22:50 23.07.2025

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի տարածքում կատարված սպանության փորձը. 7 օր անց կատարողը ներկայացավ ու խոստովանեց

Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին, իսկ բացահայտումը բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք էր. անգամ ահազանգ ու հաղորդում չէր եղել: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներին նույն օրը հաջողվեց պարզել Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբում սկիզբ առած միջադեպի մանրամասներ: Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում գիշերային ակումբում 32-ամյա տղամարդը, վիրավորական արտահայտություն հնչեցնելու համար, վեճի էր բռնվել […] ...

Մեսսին կարող է որակազրկվել

22:44 23.07.2025

Մեսսին կարող է որակազրկվել

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի MLS-ի բոլոր աստղերի խաղին՝ կոճի վնասվածքի պատճառով։ ESPN-ի տվյալներով՝ լիգայի կանոնակարգով նախատեսված միջոցառումը բաց թողնելու համար արգենտինացին կարող է որակազրկվել մեկ խաղով։ Նրա թիմակից Լուիս Սուարեսը նույնպես բաց կթողնի խաղը։ Թիմը հայտնել է, որ հարձակվողը ցավեր է զգում ծնկի հատվածում։ Մեսսին տպավորիչ մրցաշրջան է անցկացնում MLS-ում․ «Ինտեր Մայամիի» […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է Սառնաղբյուրի ջրամբար, այնուհետև զրուցել է համայնքի բնակիչների հետ

22:38 23.07.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է Սառնաղբյուրի ջրամբար, այնուհետև զրուցել է համայնքի բնակիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր աշխատանքային այցով Սառնաղբյուրում էր։ «Նախ այցելեցի համայնքի ջրամբար, որի պատվարի անվտանգ շահագործման ապահովման նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 18 մլն դրամ՝ անհրաժեշտ նախագծերը ձեռք բերելու համար։ Ջրամբարը կարևոր նշանակություն ունի՝ ապահովելով ավելի քան 2000 հա հողատարածքի ոռոգում։ Այնուհետև հանդիպեցի համայնքի բնակիչներին։ Զրուցեցինք նրանց հուզող […] ...

Հրշեջներին հաջողվել է մարել Չարենցավանում բռնկված հրդեհը

22:32 23.07.2025

Հրշեջներին հաջողվել է մարել Չարենցավանում բռնկված հրդեհը

Հուլիսի 23-ին, ժամը 14։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Հոկտեմբերյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող շինության տանիքում և […] ...

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

22:24 23.07.2025

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

BACK_TO_TOP