19:11 28.02.2019
V.NEWS.am-ը VIVAROBET ընկերության աջակցությամբ վավերագրական ֆիլմ է նկարահանել օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մասին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:
«Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը, որից առաջ ֆիլմի հեղինակները մամուլի ասուլիսով են հանդես եկել։
«Արթուրը» խորագրված ֆիլմը չեմպիոնի մարզական ուղու կարևոր էջերն է նկարագրում:
Արթուր Ալեքսանյանը ֆիլմի ցուցադրությունից առաջ փոքրիկ Դավիթին է ողջունում: Դավիթը ֆիլմում մարմնավորում է մանուկ Արթուրին: Դավիթն այս տարիքում մի քանի ռեկորդների հեղինակ է, «Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագծի մասնակից: Իսկ ֆիլմում փոքրիկ ըմբիշ է` ապագա օլիմպիական չեմպիոնը, ում մարզական ուղին սկսվեց հենց Գյումրիի այն մարզադպրոցից, որն այժմ Արթուր Ալեքսանյանի անունն է կրում ու նույն անմխիթար վիճակում է, ինչպես 17 տարի առաջ, երբ Արթուրն այստեղ սկսեց մարզումները:
Մարզադպրոցի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը 2 տարի է, պատրաստ են, բայց շենքի հիմնանորոգումը սկսված չէ:
Արթուրի մասին պատմող ֆիլմը ևս մեկ հնարավորություն է օլիմպիական չեմպիոնի մարզադպրոցի նկատմամբ ուշադրություն սևեռելու: Գյումրիի կիսաքանդ մարզադպրոցից մինչև օլիմպավանի մարզումներ, հետո Եվրոպայի և աշխարհի առաջնություններում լուրջ արդյունքներ:
Ֆիլմում հեղինակի խոսքեր չկան, իրադարձությունների մասին ամեն ինչ պատմողը դրվագներն են` հաղթանակ, պարտություն, էմոցիաների տարափ: Արթուրի հայրը` նրա անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն է հիշում, որ պահեր եղել են, երբ պարտությամբ են հետ եկել, այսինքն` իրենց ուզած մեդալները չեն բերել: Ֆիլմը ցույց տվեց, թե ինչ տիտանական աշխատանք է կատարվում, ինչ քրտինք է թափվում ամեն մի միավորի համար:
Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն էլ է նշում, որ ֆիլմով մտովի 9 տարի հետ գնացին` անցնելով Արթուրի ամբողջ մարզական ուղին, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթանակները:
Շուրջ 40 րոպե տևողության ֆիլմը բացահայտում է, թե Արթուրն ինչպիսի միջազգային հեղինակություն ու համբավ ունի մարզաշխարհում։ Նրա կարիերան գնահատում են նաև միջազգային առաջնություններում նրա մրցակիցներն ու մարզիչները:
Լիտվայի գլխավոր մարզիչ Մինգաուտաս Եզերսկիսն է պատմում, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչի ժամանակ ինքն ու Արթուրը միասին են մենամարտել: Ասում է` Արթուրը ուժեղ էր, փորձառու, լավ պատրաստված և ինքը մտածել է, որ ժամանակն է մեծ սպորտը թողնել` արդեն երիտասարդներն են գալիս:
Հեղինակների խոսքերով` ֆիլմի գաղափարը ծնվել է անցած տարի Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ իրենք տեսել են, թե ինչպես են Արթուրին մեծարում միջազգային մրցումների ժամանակ: Գաղտնիք չէ, որ նա երեխաների շրջանում մեծ հեղինակություն է վայելում ու նրա շնորհիվ է, որ բազմաթիվ փոքրիկներ հիմա ըմբշամարտով են զբաղվում: Արթուրը հիմա էլ Գյումրիի հպարտությունն է: Նա դեռ մտադիր չէ զբաղվել մարզչական գործունեությամբ, մեծ սպորտից էլ չի հեռացել:
Վնասվածքներ ուներ, բայց արդեն կազդուրվել է, հիմա մարզվում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ: Ֆիլմի սյուժեն դեռ անավարտ է, ինչին շարունակություն տալ Արթուրը խոստացավ 2020 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելուց հետո:
12:36 24.06.2025
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրըԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...
12:20 24.06.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանովԵրևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
12:07 24.06.2025
2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...
11:57 24.06.2025
Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակԱռաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...
11:49 24.06.2025
Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվելՖիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...