Գյումրեցի պատանի շախմատիստները միջազգային մրցաշարից վերադարձել են մրցանակային տեղեր նվաճած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Գյումրեցի պատանի շախմատիստները միջազգային մրցաշարից վերադարձել են մրցանակային տեղեր նվաճած

16:25 28.02.2019

Գյումրիի շախմատի մարզադպրոցի սաները Նորվեգիայում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են մրցանակային տեղեր նվաճած: Սիմոն Թումանյանը գրավել է առաջին, իսկ Հայկ Մանուկյանը՝ չորրորդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել են 11 երկրի 100-ից ավելի շախմատիստներ տարբեր տարիքային խմբերում: Իսկ հրավերը Նորվեգիայի Կրագերո քաղաքից էր, որն անցած տարի դարձավ  Գյումրիի քույր քաղաքը: Միջազգային մրցաշարին գյումրեցի պատանիներին հրավիրելու նախաձեռնությունը եղել է Կրագերոյի քաղաքապետինը:

Նորվեգիայից վերադառնալուց հետո առաջին բանը, որ շախմատի մարզադպրոցի սաներն ու մարզիչներն անում են, միջազգային մրցաշարում անցկացրած պարտիաների վերլուծությունն է:  Վերլուծում են այն պարտիաները, որտեղ գյումրեցի պատանիները պարտվել են կամ ոչ ոքի խաղացել: 5 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 1 պարտություն. սրանք միջազգային մրցաշարում Հայկ Մանուկյանի արդյունքներն են, հանրագումարում նրա համար ապահովել են 4-րդ հորիզոնականը: Ինքն իրեն քննադատում է ու նշում, որ արդյունքներն ավելի բարձր կարող էին լինել, խանգարել է առաջին անգամ միջազգային մրցաշարին մասնակցելու լարվածությունը:

Իսկ Սիմոն Թումանյանին չի խանգարել ո՛չ լարվածությունը, ո՛չ էլ տարիքով իրենից մեծ մրցակիցները: 9 պարտիայից 7 ու կես միավոր է վաստակել ու առաջին տեղն է գրավել: Գյումրեցի պատանիները Նորվեգիայում խաղացել են նաև իրար դեմ: Վերադարձից հետո բացում են գաղտնիքը՝ այդ պարտիայում պայմանավորվել էին միավորները հավասար բաժանել:

«Որպես ընկեր՝ Հայկի հետ ոչ ոքի եմ խաղացել: Մեծ էր հոգեբանական տարբերությունը, մանավանդ առաջին տուրում, երբ խաղում էի այլ երկրների ներկայացուցիչների դեմ: Լարվածություն կար, հաղթահարեցի: Բացի Հայկից, մյուս մասնակիցների հետ լուրջ խաղում էի, որպեսզի հասնեի հաջողությունների, և ստացվեց»,- SHANTNEWS–ին ասել է միջազգային մրցաշարի 1-ին մրցանակակիր Սիմոն Թումանյանը:

Իսկ գյումրեցի աղջիկները գրոսմայստերների մրցաշարում են խաղացել: Դրա համար էլ մրցաշարային տեղ զբաղեցնելը նրանց համար դժվար է եղել: Մասնակիցներից Անահիտ Մկրտչյանի մրցակիցները հիմնականում տղաներ են եղել, իսկ շախմատում, ապացուցված է, որ տղաներն ավելի ուժեղ են: Բայց աղջիկներն էլ Նորվեգիայից ձեռքբերումներով են վերադարձել՝  բարելավել են իրենց անձնական վարկանիշային միավորները, ինչը շախմատիստի համար պակաս կարևոր չէ:

Առաջիկայում Գյումրիի շախմատի մարզադպրոցի սաները մասնակցելու են Շիրակի մարզի առաջնության եզրափակչին, ապա նաև Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին, որի արդյունքներով էլ պայմանավորված է, թե ովքեր կներկայացնեն Հայաստանը Շախմատի եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության շրջանակում որոշ փողոցներ փակ կլինեն

23:14 23.07.2025

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության շրջանակում որոշ փողոցներ փակ կլինեն

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացման արարողության շրջանակում սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա […] ...

Մինչև 60 տոկոս  խնայողություն ու շենքերի նոր տեսք. էներգաարդյունավետության ծրագիրը՝ Սյունիքում

23:06 23.07.2025

Մինչև 60 տոկոս խնայողություն ու շենքերի նոր տեսք. էներգաարդյունավետության ծրագիրը՝ Սյունիքում

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը» կազմակերպել էին լրագրողական շրջայց դեպի Կապան և Քաջարան՝ տեսնելու, թե ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը վերափոխում շենքերը, համայնքները և բարելավում բնակիչների կյանքի որակը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Սյունիքի մարզում վերջին տարիներին շենքերի էներգաարդյունավետության ծրագրերն […] ...

Գևորգ Պապոյանն այցելել է Գուսանագյուղ, որտեղ իրականացվել է 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք

23:02 23.07.2025

Գևորգ Պապոյանն այցելել է Գուսանագյուղ, որտեղ իրականացվել է 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է Գուսանագյուղ բնակավայր, որտեղ իրականացվել է 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք(ցորեն, գարի, վարսակ)՝ պետության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում։ «Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս տարի բերքը շատ է։ Բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային […] ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 13-19-ը

22:55 23.07.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 13-19-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ք աղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 13-19-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 16-ին և 18-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 18-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 16-ին, 17-ին և 19-ին։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի […] ...

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի տարածքում կատարված սպանության փորձը. 7 օր անց կատարողը ներկայացավ ու խոստովանեց

22:50 23.07.2025

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի տարածքում կատարված սպանության փորձը. 7 օր անց կատարողը ներկայացավ ու խոստովանեց

Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին, իսկ բացահայտումը բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք էր. անգամ ահազանգ ու հաղորդում չէր եղել: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներին նույն օրը հաջողվեց պարզել Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբում սկիզբ առած միջադեպի մանրամասներ: Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում գիշերային ակումբում 32-ամյա տղամարդը, վիրավորական արտահայտություն հնչեցնելու համար, վեճի էր բռնվել […] ...

Մեսսին կարող է որակազրկվել

22:44 23.07.2025

Մեսսին կարող է որակազրկվել

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի MLS-ի բոլոր աստղերի խաղին՝ կոճի վնասվածքի պատճառով։ ESPN-ի տվյալներով՝ լիգայի կանոնակարգով նախատեսված միջոցառումը բաց թողնելու համար արգենտինացին կարող է որակազրկվել մեկ խաղով։ Նրա թիմակից Լուիս Սուարեսը նույնպես բաց կթողնի խաղը։ Թիմը հայտնել է, որ հարձակվողը ցավեր է զգում ծնկի հատվածում։ Մեսսին տպավորիչ մրցաշրջան է անցկացնում MLS-ում․ «Ինտեր Մայամիի» […] ...

BACK_TO_TOP