17:21 28.02.2019
«Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգության պաշտպանություն» (DASKA) օրինագիծը նախատեսում է ՆԱՏՕ-ի ուժեղացում, միջազգային կիբերհանցագործության դեմ պայքար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցների հաստատում: Այն ամերիկյան մամուլում ստացել է«դժոխային պատժամիջոցներ» անվանումը:
Օրինագծի նորացված տարբերակը Սենատին էր ներկայացվել դեռևս փետրվարի 13-ին: Ամերիկյան մամուլի հաղորդմամբ՝ օրինագիծն ուղղված է Ռուսաստանի ղեկավարության և ռուսական տնտեսության հիմնական սեկտորների դեմ:
Միաժամանակ փաստաթուղթը որոշ պարտավորություններ է սահմանում ԱՄՆ-ի հետախուզության համար: Մասնավորապես, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում ազգային հետախուզությունը Կոնգրեսի կոմիտեներին պետք է ներկայացնի մանրամասն հաշվետվություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ակտիվների և կապիտալի մասին: Հաշվետվությունը պետք է ներառի լրատվություն, Պուտինի և նրա ընտանիքի անդամների եկամտի աղբյուրների, ներդրումների, բանկային հաշիվների և այլ բաժնեմասերի մասին: Բացի այդ, հետախուզական ծառայությունը Կոնգրեսին պետք է ներկայացնի տեղեկություններ Պուտինին մոտ կանգնած արտասահմանցի բարձր պաշտոնյաների և օլիգարխների մասին:
Բացի այդ, ԱՄՆ կոնգրեսին պետք է տեղեկություններ փոխանցվեն ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության և Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում ներառելու հնարավորության վերաբերյալ:
Օրինագծի հաստատման դեպքում ԱՄՆ-ն չի լքի ՆԱՏՕ-ն առանց Սենատի անդամների մեծամասնության աջակցության:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ըստ օրինագծի, ԱՄՆ-ի նախագահը հրապարակավ պետք է կոչ անի Ռուսաստանի դաշնության կառավարությանը՝ վերադարձնել Ղրիմը Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ, դադարեցնել արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի ղեկավարությամբ գործող ուժերի աջակցությունը, Վրաստանի և Մոլդովայի տարածքների բռնազավթումը և այդ տարածքներում ռուսամետ ուժերին աջակցությունը:
Փաստաթղթում նշված է նաև, որ Ռուսաստանի ազդեցությանը դիմադրելու համար հիմնադրամից որոշ գումարներ պետք է օգտագործվեն Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ՌԴ-ի բռնազավթման հետևանքով առաջացած և սրված մարդասիրական ճգնաժամերին արձագանքելու համար:
Հիմնադրամի ռեսուրսները պետք է ուղղվեն նաև այդ երկրներում քաղաքացիական հասարակության, մամուլի, ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությանը, որոնք պայքարում են Ռուսաստանի ազդեցության, քարոզի և կոռուպցիայի դեմ:
Փաստաթղթի պատրաստմանը մասնակցել են ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսականները:
Օրինագծի նախնական տարբերակը Ռոբերտ Մենենդեսը և Լինդսի Գրեմը ներկայացրել էին դեռևս 2018 թվականի օգոստոսի 1-ին, սակայն Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների պատճառով քվեարկությունը հետաձգվել էր:
Որպեսզի օրինագիծն օրենքի ուժ ստանա, անհրաժեշտ է, որ այն հաստատեն ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները, որից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...