22:57 28.02.2019
Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին այսօր խնկարկել են նաև Արցախում: Ստեփանակերտից մեր թղթակցի խոսքերով՝ այսօր կրկին մարդաշատ էր Ստեփանակերտի հուշահամալիրը: Հազարավոր արցախցիներ են ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի: Հիշողություններից ու անպատասխան հարցերից բացի՝ օրը նաև արվածն ի մի բերելու և անելիքների մասին խորհելու խորհուրդն ունի՝ բոլոր սերունդների համար:
Հուշահամալիրում նաև հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն էին՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Սումգայիթյան սարսափը Մուսայելյան ընտանիքները ամեն տարի այս օրերին վերապրում են: Փրկվել են հրաշքով: Մայրը տանն էր, երբ պատրաստված ամբոխն այցելել է իրենց հասցեով: Կնոջը ջարդարարները ծեծի են ենթարկել: Պատկերը որդու աչքից չի հեռանում: Էվելինային փրկել է ամուսինը՝ ամբոխին ադրբեջանցի ներկայանալով:
Էվելինա Մուսայելյանը հիշել է․
«Երեք օր՝ փետրվարի 27-29-ը Բաքվի հարևանությամբ՝ Սումգայիթում, հայերին սպանում էին կազմակերպված, համակարգված: Մարդասպանների ամբոխը զինված էր մետաղե ձողերով, ապահովված քարի պաշարներով: Նրանց ձեռքին հայերի բնակարանների հասցեներն էին: Իրավապահներն էլ կամ չէին միջամտում, կամ օգնում էին մարդասպաններին:
Արցախի փախստականների միության անդամ Ռուզաննա Ավագյանի խոսքերով՝ փետրվարի 28-ին հայերին կոտորում էին ազգային պատկանելության համար․
«Կոտորում էին, որովհետև մենք հայեր ենք, մենք չպետք է ապրենք, մենք պետք է պատասխան տանք Ղարաբաղի համար: Հիշում եմ՝ մեր բակը բեռնատար մտավ, տասնյակ մարդիկ դուրս եկան: Մի մերկ հայ աղջկա դուրս քաշեցին, կապեցին մեքենային ու վանկարկում էին, թե այդպես կլինի բոլոր հայերի հետ»:
Արցախի փախստականների միության անդամ Սվետլանա Ղարիբյանը պատմել է․
«Գիշերը նրանք սկսեցին տները ներխուժել: Մենք թանքնվել ենք ռուս հարևանի տանը: Վաղ առավոտյան մեր ազգականն իր երեխաներ հետ մեզ Բաքու ճանապարհեց: Ավտոբուսը լիքն էր: Այդ պահին մի խումբ ադրբեջանցի երեխաներ ոչ հեռվում ֆուտբոլ էին խաղում: Սարսափելին այն էր, որ գնդակի փոխարեն երեխայի գլուխ էր»:
Ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջն օրակարգում է: Փետրվարի 28-ը, արդեն նաև պաշտոնապես, ոչ թե պարզապես զոհերի հիշատակի, այլև բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է: Ադրբեջանահայության շահերն այսօր պաշտոնական Ստեփանակերտն է ներկայացնում:
«Երեք օրվա ընթացքում Սումգայիթում պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ հայ է սպանվել, ոչ պաշտոնական թվերով՝ մի քանի հարյուր: Խորհրդային բանակը Սումգայիթ մտավ միայն փետրվարի 28-ին: Դեպքերին սկսեց միջամտել մեկ օր անց: Սումգայիթյան ոճրագործությունը 1988-ին դատապարտել են Եվրախորհրդարանը, ԱՄՆ Սենատը, Արգենտինայի Խորհրդարանը: ԽՍՀՄ ղեկավարությունը Սումգայիթյան ոճրագործությանը քաղաքական գնահատական չի տվել: 88-ի վերջին դատավարությունը կայացավ: Պատասխանատվության է ենթարկվել մոտ 90 հանցագործ, մեկը՝ մահապատժի: Իրական կազմակերպիչները, սակայն, մնացել են անպատիժ: Սումգայիթյան ոճրագործության օրերին Ստեփանակերտի հուշահամալիրում 30 հազարանոց սգո միտինգ կայացավ: Օրեր անց՝ հուշահամալիրում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշաքարը դրվեց: Արդեն 31 տարի՝ հենց այդ հուշաքարին են ծաղիկներ խոնարհվում փետրվարի 28-ին»,- ասել է ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։
13:15 14.07.2025
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, • […] ...
13:07 14.07.2025
Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում ենԷրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...
13:00 14.07.2025
Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայումՀուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:34 14.07.2025
Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...