Անվտանգության տեսանկյունից ձնաբքի կամ ուժգին քամու ժամանակ ճանապարհը փակելն ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում․ Հակոբ Արշակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Անվտանգության տեսանկյունից ձնաբքի կամ ուժգին քամու ժամանակ ճանապարհը փակելն ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում․ Հակոբ Արշակյան

00:00 04.03.2019

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղացող առատ ձյան և ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով ՀՀ մի շարք ավտոճանապարհներին դժվարացել է երթևեկությունը, իսկ առանձին ճանապարհահատվածներ սաստիկ ձնաբքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվում են երթևեկության մասնակիցների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Չնայած այն հանգամանքին, որ ստեղծված իրավիճակում ճանապարհաշինարարները ՀՀ ավտոճանապարհներին պարբերաբար կատարում են մաքրման, աղավազով, ավազով կամ կոպիճով մշակման աշխատանքներ, այնուամենայնիվ, որոշ երթևեկության մասնակիցների մոտ առաջացել է դժգոհություն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից՝ ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային պահպանման և շահագործման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացնում է հետևյալ պարզաբանումը:

Ավտոճանապարհը մաքրվում է ձյան տեղումից հետո, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է լինում: Դրան հաջորդում է աղով և ավազով մշակումը: Եթե ձյունը երկարատև է, ճանապարհը պարբերաբար մաքրվում և մշակվում է, որպեսզի ձյան շերտը 3-4 սմ-ից ավելի չլինի:

Տեղացող թաց ձյան, ձնաբքի և ավտոճանապարհի մակերևույթի ջերմաստիճանի նվազման հետևանքով ճանապարհի մակերևույթին առաջանում է խիտ ձնային և մերկասառցային ծածկույթ: Մերկասառույցի դեպքում նախապես ճանապարհի մշակումը չի օգնում, քանի որ ջերմաստիճանի -7°C-ից նվազման դեպքում, աղը կորցնում է իր հատկությունները և աղավազային խառնուրդը չի հալեցնում սառցային ծածկույթը, ուստի աղավազով մշակումը դառնում է անարդյունավետ: Նման դեպքերում օգտագործվում է ավազ կամ կոպիճ, սակայն սաստիկ ձնաբքի դեպքում, երբ փռված ավազը կամ կոպիճը անմիջապես ծածկվում է ձյան շերտով՝ նույնպես դառնում է անարդյունավետ:

Մերկասառույցի առաջացման դեպքում ժամանակ է պետք այն հալվելու համար: Նման դեպքերում, անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ձնաբքի դադարումը, կրկին մաքրումը և մշակումը, ավելի նպատակահարմար է այդ ճանապարհահատվածները ժամանակավոր փակելը կամ որոշ տրանսպորտային միջոցների համար սահմանափակումներ կիրառելը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության առանձին ճանապարհահատվածներին առկա իրավիճակների, սահմանափակումների, անցանելիության, ճանապարհաշինարարների կողմից կատարվող ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքների մասին երթևեկության մասնակիցներին տեղեկատվություն ապահովելու նպատակով, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև ԱԻՆ-ը՝ համացանցի և այլ հասանելի միջոցներով պարբերաբար տեղեկացնում են ազգաբնակչությանը:

Անվտանգության տեսանկյունից ձնաբքի կամ ուժգին քամու ժամանակ ճանապարհը փակելն ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, որպեսզի վարորդները և քաղաքացիները չհայտնվեն ձնաբքում և խուսափենք մարդկային ցրտահարումներից և զոհերից։
Առաջարկում եմ դիտել նաև հղումով ստորև տեսանյութերը, որոնք նկարահանված են ՀՀ միջպետական տարբեր ճանապարհահատվածներում․

https://www.facebook.com/…/pcb.213793599…/2137935176274801/…

https://www.facebook.com/…/pcb.213793599…/2137935226274796/…

https://www.facebook.com/gor221311/videos/2134656726602646/
Միաժամանակ ստորև հղումներով կարող եք տեսնել, որ նույնիսկ այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանյան, ԱՄՆ, Ռուսաստան և այլն, անվտանգությունից ելնելով փակում են ճանապարհը և հորդորում քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ ճանապարհորդելուց։
https://www.express.co.uk/…/Snow-UK-traffic-news-roads-clos…
https://fox40.com/…/i-5-closed-through-grapevine-as-snow-c…/
https://fox40.com/…/storm-watch-eastbound-i-80-closed-at-c…/
http://www.fox34.com/…/30…/road-closures-due-to-snow-and-ice

Քաղաքացիների անվտանգությունը համարում ենք առանցքային և առաջնային խնդիր։
Մաղթում ենք բարի և անվտանգ ճանապարհ, և ևս մեկ անգամ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:23 14.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ […] ...

Տաջիկստանում 5.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

14:11 14.07.2025

Տաջիկստանում 5.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ղըրղզ եյսմոլոգները գրանցել են 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Տաջիկստանում՝ երկու երկրների սահմանի մոտ, երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Ինստիտուտի տվյալներով՝ շաբաթ երեկոյան գրանցվել են 5.1 մագնիտուդով ցնցումներ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանում ՝ ղրղզական Կորգոն գյուղից 70 կիլոմետր հարավ-արևմուտք, Բատկեն շրջկենտրոնից 115 կիլոմետր […] ...

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնություն չկա

14:06 14.07.2025

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնություն չկա

Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այս հարցի վերաբերյալ դեռևս որևէ ամսաթիվ, ժամ կամ վայր չի որոշվել», – ասել է նա շաբաթական ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը «չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», […] ...

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ

13:39 14.07.2025

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ

Երկուշաբթի օրը 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Մալուկու նահանգի Տանիմբար կղզիների շրջանում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ «Էպիկենտրոնը գտնվել է 66 կմ խորության վրա, Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից մոտավորապես 177 կմ արևմուտք», – հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրաշարժի վայրից դեռևս որևէ տեղեկություն չի […] ...

Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա

13:30 14.07.2025

Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա

Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին Ուկրաինայում », – գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը պնդում է, որ կողմերը կքննարկեն զենքի մատակարարումները և պատժամիջոցների քաղաքականությունը։ ...

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

13:23 14.07.2025

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 15․16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի […] ...

BACK_TO_TOP