10:54 07.03.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է իր դեմ քրեական գործի հարուցման մասին:
«Հարգելի ընկերներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Տեղեկացնում եմ, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ մեղադրելով իրեն զրպարտելու մեջ։ Դատական հայցի առիթ է հանդիսացել ավագանու վերջին նիստին քաղաքապետին ուղղված իմ հարցադրումը տվյալ պոլիկլինիկայում առկա խնդիրների վերաբերյալ, որի ընթացքում կարծիք եմ հայտնել, որ Սամվել Սարգսյանը «աննախադեպ կոռուպցիոներ» է և շարունակում է ղեկավարել համայնքապատկան պոլիկլինիկան։
Կարծիքիս համար հիմք է հանդիսացել նախորդ տարի Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներիս կողմից իրականացված ուսումնասիրությունները և բուժանձնակազմի կողմից տրամադրված տեղեկությունները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, այն է պաշտոնեական լիազորություններն դիտավորությամբ անցնելը։
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ս․Սարգսյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ գույքի վրա 3 մլն դրամի չափով, ինչի հետևանքով բոլոր բանկային հաշիվներս սառեցված են և խնդիրներ են առաջացել ֆինանսական պարտավորություններիս կատարման հարցում։ Դատարանը գործը վարույթ է ընդունել բավականաչափ արագ և արգելանք է դրել գույքիս վրա հնարավոր առավելագույն չափով։ Ի դեպ, գույքի վրա կալանք դնելը դատավորի հայեցողությամբ է։ Իմ դեմ ուղղված դատական հայցի և արգելանքի մասին տեղեկացել եմ ոչ թե պաշտոնական ծանուցմամբ, այլ տեսնելով բանկային հաշիվներիս սառեցված լինելը։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ անձի նկատմամբ քրեական գործի փաստերի բացահայտման հարցում առանցքային է եղել իմ մասնակցությունը, Ս․Սարգսյանի կողմից այս քայլը գնահատում եմ որպես ճնշում կատարելու փորձ ավագանու անդամի գործունեության նկատմամբ, իսկ դատարանի որոշումը գույքիս նկատմամբ այդչափ մեծ արգելանք սահմանելու վերաբերյալ համարում եմ չհիմնավորված և վիճարկելի։
Տեղյակ եք, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միակն է, որը նախկին իշխանությունների կողմից հանձնվել է հավատարմագրային կառավարման և հավանաբար իներցիայով Ս․Սարգսյանը կարծում է, որ կարող է անխոչընդոտ շարունակել իր պաշտոնավարումը նաև նոր իրավիճակում, իսկ մեր խմբակցության գործողությունները կաշկանդել այս դատական հայցով։
Ենթադրյալ այդ կարծիքին պատասխանում եմ՝ ՈՉ, որպես ավագանու անդամներ և այդ քրեական գործի շրջանակներում ցուցմունք տված անձինք հետամուտ ենք լինելու կոռուպցիայի և կոռուպցիոների բացահայտմանը և շարունակելու ենք պնդել, որ պոլիկլինիկան պետք է վերադարձվի համայնքին»։
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...
11:14 22.07.2025
Bloomberg. Կոռուպցիան կարող է խոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին եվրոպական զենքի մատակարարմանըԿոռուպցիան մնում է Ուկրաինայի «Աքիլեսյան գարշապարը» և կարող է հանգեցնել երկրին եվրոպական ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Այս կարծիքը հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (NABU) SBU-ի կողմից նախորդ օրը տեղի ունեցած խուզարկությունները։ «Երբեք լավ նշան չէ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող կառավարությունները խուզարկում են այն գործակալություններին և ակտիվիստներին, որոնք նրանց պատասխանատվության […] ...
11:04 22.07.2025
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 22 միլիոն դրամ․ Դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցըԱրարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է. Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետության պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ ...
10:58 22.07.2025
Շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: «Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։ Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։ Անկեղծ երախտագիտությունս՝ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց, Շնորհակալ […] ...