Գյումրիի սուպերմարկետներից մեկում վեճն ավարտվել է դանակահարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Գյումրիի սուպերմարկետներից մեկում վեճն ավարտվել է դանակահարությամբ

14:24 09.03.2019

Երեկ` մարտի 8-ի ուշ երեկոյան, վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրիի «Կարոնա» սուպերմարկետների ցանցի խանութներից մեկում, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ տուժած:

Սուպերմարկետի աշխատանքային օրվա ավարտին` կեսգիշերի սահմաններում, 2 անձինք ալկոհոլի ազդեցության տակ խանութ են մտել, ինչ-որ հարցի շուրջ վեճ են սկսել, որն էլ ավարտվել է դանակահարությամբ: Կտրած-ծակած վերքերով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել սուպերմարկետի 47–ամյա  աշխատակիցը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Մեր թղթակցի հետ զրույցում բժշկական կենտրոնի վիրաբույժ Ռաֆիկ Տիտիրյանն ասել է, որ տուժածը թափանցող վերքեր է ստացել կրծքավանդակի և փայծաղի շրջանում: Նրան վիրահատել են, այժմ տուժածը գտնվում է վերակենդանացման  բաժանմունքում : Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության:

Դեպքի հանգամանքները դեռ պարզվում են: Շիրակի մարզի դատախազը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ  հարուցվել է քրեական գործ՝  դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:

Սուպերմարկետում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, խանութի դռները ոստիկանությունը կնքել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 03.05.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

19:50 03.05.2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։   ...

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

19:42 03.05.2025

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

19:30 03.05.2025

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

19:20 03.05.2025

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

Թեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ

19:10 03.05.2025

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ:   ...

BACK_TO_TOP