19:35 11.03.2019
Մարտի 10-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին (Abdullah Luaibi Bahedh)։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Ա. Լուաիբիին շնորհավորեց պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։
Կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում տրանսպորտի բնագավառում առկա համագործակցության օրակարգին, մասնավորապես, դեսպան Փոլադյանը մատնանշեց Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ երևանյան նիստի ընթացքում արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների և դրույթների կյանքի կոչելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով Իրանի ճանապարհով դեպի Իրաքի մի շարք անցակետեր ապրանքափոխադրումների համար ցամաքային ճանապարհի բացումը, ինչը նոր լիցք կարող է հաղորդել երկկողմ առևտրափոխանակության ծավալների աճի համար։ Կողմերը պայմանավորվեցին, որ այդ և սույն բնագավառի այլ ճյուղերում համագործակցության զարգացման նպատակով մոտ ժամանակներս երկու երկրների մասնագետները հնարավորություն կունենան բանակցելու։
Բացի դրանից՝ անդրադարձ կատարվեց Երևանի և Բաղդադի միջև օդային ուղիղ կանոնավոր չվերթ բացելու հնարավորություններին՝ պայմանավորվելով այս նախաձեռնության մասով նույնպես ձեռնարկել հստակ քայլեր։
11:49 09.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցումԻսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...
11:37 09.07.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԱրեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...
11:25 09.07.2025
Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվելԱռնվազն 95 պաղեստինցի է զոհվել երկուշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում, այդ թվում՝ տեղահանված պաղեստինցիների վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ «Ալ Ջազիրան» նաև հաղորդում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 27-ից ի […] ...
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...