21:33 11.03.2019
SHANTNEWS.am-ը հայտնել է այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 5-ին կայացել է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում էր Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին:
Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման պատճառները: Հանրային դատարանը վճիռ է կայացրել, որն ուղարկվել է ՀՀ կառավարություն և իրավապահ մարմիններին:
Այսօր, երբ հրավիրվել է հանրային երկրորդ դատավարությունը, այս անգամ Թեղուտի հանքի շահագործման թեմայով, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանն ասել է, որ առաջին դատավարության վճռի վերաբերյալ իրենք պատասխան- արձագանքներ արդեն ունեն: Արձագանքել են դատախազությունից և ԱԱԾ-ից։
«Մի արձագանքը դատախազությունից է, որովհետև մենք ճանաչել ենք այդ աղետը որպես էկոլոգիական հանցագործություն: Եվ շատ լուրջ արձագանք ենք ստացել մեր Ազգային անվտանգության խորհրդից, որ նրանք ուսումնասիրել են և շարունակում են ուսումնասիրել մեր ներկայացրած փաստերը, լուրջ մտահոգություն ունեն ներկայացված փաստերի վերաբերյալ, հատկապես՝ ատոմակայանի հետ կապվածի հարցում, քանի որ գիտեք, որ Արարատյան դաշտավայրի շրերն օգտագործվում են նաև մեր ատոմակայանի գործունեության համար, և շրի պակասությունը կարող է մեծ ռիսկեր ներկայացնել ատոմակայնաի հետագա գործունեության համար: Բանավոր ձևով մեզ ասել են, որ պետք է քննարկում լինի շահագրգիռ կողմերի հետ, և ես հույս ունեմ, որ մենք էլ հրավիրված կլինենք, մեզ էդպես խոստացել են»,- ասել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...