11:47 13.03.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ չի ստեղծվում հակակոռուպցիոն մարմինը:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ի պատասխան պատգամավորի հարցի՝ ասել է, որ նոր մարմինը պետք է ստեղծվի Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա:
«Այդուհանդերձ, մարմինը համարվում է ստեղծված նոր անդամների երկու երրորդի ընտրության պարագայում, և այս կոնտեքստով մարմնի ստեղծման պահից ամբողջ վարույթները, գործընթացները, հայտարարագրման պրոցեսը փոխանցվելու է նոր մարմնին»,- ասել է փոխնախարարը:
Քրմոյանի խոսքերով՝ նոր մարմնի չստեղծման մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան: Առաջինը նոր մարմնի անդամների ընտրության համար օրենսդրությամբ նախատեսված բարդ մեխանիզմն է:
«Փաստացի, այդ մարմինների աշխատանքի կոորդինացիայի հետ կապված նաև խնդիրներ են եղել, նաև քաղհասարակությունը որոշակի մտահոգություններ է բարձացրել այս մարմնի ձևավորման հետ կապված: Բացի դրանից՝ գիտեք կառավարման համակարգում տեղի ունեցած նախորդ տարվա փոփոխությունները, կառավարության ծրագրում նոր մոտեցումներ են ամրագրված՝ կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի հետ: Եթե նախկինում հստակ էր, որ սա լինելու է կոռուպցիայի կանխարգելման մարմինը, նոր ծրագրով դեռևս քննարկումներ են ընթանում, թե կոռուպցիայի կանխարգելման ինչ մոդել է ընտրելու կառավարությունը և ներկայացնելու Ազգային ժողովի հավանությանը՝ կենտրոնացվա՞ծ, թե՞ ապակենտրոնացված»,- ասել է Քրմոյանը:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...