09:22 01.11.2017
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության A խմբի 4-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց պորտուգալական «Բենֆիկային»: 15-րդ րոպեին Մարսիալի նկատմամբ կանոնների խախտման համար 11 մետրանոց նշանակվեց «Բենֆիկայի» դարպասին.: Հենց Մարսիալն էլ փորձեց առաջ մղել «Կարմիր սատանաների»-ն, բայց հարվածը հետ մղեց պորտուգալական ակումբի 18-ամյա դարպասապահ Միլե Սվիլարը:
Այնուամենայնիվ, երիտասարդ դարպասապահը չկարողացավ անառիկ պահել սեփական դարպասը. 45-րդ րոպեին «կարմիր սատանաների» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, այնուհետև բելգիացի դարպասապահի թիկունքից անդրադարձով հայտնվեց դարպասում: Հանդիպման հաշիվը կրկնապատկվեց 78-րդ րոպեին: Տանտերերի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի անցումից հետո կանոնները սեփական տուգանային հրապարակում խախտեց «Բենֆիկայի» կիսապաշտպան Անդրեաս Սամարիսը: Հանդիպման մրցավար Գեդիմինաս Մաժեյկան ևս մեկ անգամ ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Այս անգամ գնդակին մոտեցավ Դեյլի Բլինդը և չվրիպեց: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2:0 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում:
Манчестер Юнайтед – Бенфика 2:0. Обзор матча. Лига Чемпионов 2017/18. от ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.
09:50 11.08.2025
Բոլթոն. Թրամփը Պուտինին տվել է առաջին քայլը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործումՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպումը Ռուսաստանի առաջնորդին առավելություն կտա ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, կարծում է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Թրամփը թույլ տվեց Պուտինին ունենալ առաջին քայլի առավելությունը, քանի որ նրա խաղաղության ծրագիրը կլինի առաջինը բանակցային սեղանին։ Թրամփի հայտարարություններից հետևում է, որ, նրա կարծիքով, Զելենսկին պետք […] ...
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...
09:35 11.08.2025
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԸստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...
09:30 11.08.2025
Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումըԵվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...
09:25 11.08.2025
Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժերԻսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...
09:15 11.08.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...