Հայաստանը պետք է ձգտի երկխոսության, բայց նաև պատրաստ լինի ամենակոշտ ռազմական միջոցների գործադրմանը. Արման Մելիքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Հայաստանը պետք է ձգտի երկխոսության, բայց նաև պատրաստ լինի ամենակոշտ ռազմական միջոցների գործադրմանը. Արման Մելիքյան

19:44 14.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սպասվող հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որն Ադրբեջանի նախագահը դրական գնահատեց: Մինսկի խմբի հայտարարությանը հաջորդեց Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետը մի շարք կարևոր ուղերձներ հղեց: Այս և այլ թեմաների շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

– ՌԴ ԱԳՆ-ն նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ՝ Ադրբեջան մեկնող հայկական արմատներով իր քաղաքացիներին զգուշացնելով «Ադրբեջան այցեր նախատեսելիս մանրակրկիտ ձևով ծանրութեթև անել հնարավոր ռիսկերը»։ Այս հայտարարությունը ոմանք գնահատեցին որպես ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման նոր փուլ: Տեղի՞ն է հայտարարության նման մեկնաբանությունը:

– Մինչ այժմ ՌԴ ԱԳՆ կողմից մի քանի անգամ դիմումներ են հղվել ադրբեջանական իշխանություններին՝ հայկական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքից զերծ մնալու պահանջով: Ձեր կողմից մեջբերվող հայտարարությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը մերժել է ՌԴ ԱԳՆ օրինական պահանջը և ռուսաստանյան իշխանությունները ճանաչում են իրենց անզորությունն Ադրբեջանում ՌԴ հայազգի քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցում: Այս հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ պատրաստ չէ առճակատվել ՌԴ հայ քաղաքացիների հարցով և կոչ է անում ռուսահայերին չայցելել Ադրբեջան, քանի որ չի կարող կանխել նրանց հանդեպ այնտեղ գործադրվելիք ապօրինություններն ու նվաստացումները: Եթե այդպես չլիներ, ապա Ռուսաստանն Ադրբեջանի քաղաքացիների հանդեպ կարող էր համարժեք սահմանափակումների ռեժիմ կիրառել: Իհարկե, ՌԴ պարագայում այդ ռեժիմը, Ադրբեջանի օրինակով, ազգային խտրականության և այլատյացության վրա չէր կարող հիմնվել: ՌԴ ԱԳՆ-ը, սակայն, նախընտրեց գնալ այլ ճանապարհով:

Որքանո՞վ է ՌԴ ԱԳՆ այդ զգուշացում-հայտարարությունը տեղավորվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության ու Հայաստանի վարչապետի արձագանքի համատեքստում:

– Այդ հայտարարությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է ազգային խտրականության և այլատյացության խրախուսման քաղաքականություն և այդ երկրի գործող իշխանություններն իրենց ժողովրդին պաշտոնապես հրահրում են բռնություն կիրառել հայերի հանդեպ: Այսինքն, Բաքվում սեփական ժողովրդին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ քայլեր չեն արվելու՝ սա է ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները, նշեց, որ համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել: Սրա հասցեատերը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, ի՞նչ արձագանք կարելի է սպասել:

– Չեմ կարծում, որ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ-ն կանտեսեն այս հորդորը: Խնդրի շուրջ, այսպես, թե այնպես, քննարկումներ կծավալվեն, թեև արագ արդյունք չարժե ակնկալել:

– Ո՞րն է Ադրբեջանի ժողովրդին խաղաղության պատրաստելու ուղին, ինչի մասին խոսում էր ՀՀ վարչապետը. Հայաստանը պետք է երկխոսի՞, թե՞ հանդես գա ուժի դիրքերից:

– Հայաստանը պետք է ձգտի երկխոսության, բայց նաև պետք է պատրաստ լինի ամենակոշտ ռազմական միջոցների գործադրմանը: Այդուհանդերձ քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանում որևէ բան փոխվի, քանի դեռ ալիևների գերդաստանն է կառավարում երկիրը:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից»: Մեծ հաշվով ի՞նչ կտա Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ:

– Արցախի վերադարձը բանակցային սեղանի մոտ կվերականգնի հակամարտության իրական իրավա-քաղաքական պատկերը և հնարավորություն կտա բանակցությունները կառուցել միանգամայն այլ սկզբունքի կամ սկզբունքների հիման վրա, կատարելապես մոռացության տալով Հայաստանի ագրեսոր և օկուպանտ լինելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի սիրելի, բայց հիմնազուրկ թեզը: Իսկ դա արդեն կարող է դուռ բացել դեպի հակամարտության բոլոր կողմերի համար արժանապատիվ խաղաղություն:

– Ի՞նչ կարելի է ակնկալել Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից:

– Նախ և առաջ, Ալիևը պետք է իր համաձայնությունը տա այդ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ: Համաձայնվելու դեպքում էլ պետք է կողմնորոշվի՝ արդյոք հենց տեղում պետք է մերժի հայաստանյան կողմի առաջարկները, թե ավելի նպատակահարմար կլինի դրանք քննարկելու համար ժամանակավոր դադար առնել և հաջորդ հանդիպմանը դրանք մերժել ու հանդես գալ սեփական նախաձեռնություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

22:10 08.07.2025

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

Իսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...

SHANTNEWS

22:00 08.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP