16:30 15.03.2019
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքում ընկած սկզբունքները հնացած են: Այս հայտարարությանը և հարցին, թե արդյոք ՀՀ-ի և Արցախի դիրքորոշումների մեջ տարբերություն կա՞, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.
«Պարոն Մայիլյանն արտահայտվել է որպես ԼՂ ԱԳ նախարար, և այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք և շարունակական փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որովհետև սա իրապես պրակտիկ հարց է այն առումով, որ ՀՀ-ի իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր միավորումներ են, և մենք չենք հրաժարվում մեր դիրքորոշումներից և երբևէ չենք հրաժարվելու մեր դերակատարությունից այս խաղաղության գործընթացի մեջ: Այո´, ՀՀ-ն եղել և մնում է միակ երաշխավորը Արցախի անվտանգության` մեր դերակատարությունը շատ լավ հասկանալով և մնալով հավատարիմ խաղաղ գործընթացին և բանակցային գործընթացին, մենք նաև աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցությունների նաև մեր Արցախի գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է»:
Նախարար խոսքերով` դիտարկում են շրջանակ և դրա մեջ աշխատում են փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ: Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ այդ շրջանակը գոյություն ունի և երբևէ որևէ մեկը չի մերժել դա, բայց այդ շրջանակի մեջ շատ էական հարց է մոտեցումների, դիրքորոշումների և պարտավորեցումների մեկնաբանումը և համադրումը։
«Եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն, եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու: Եվ այդ առումով, եթե մենք շատ հաճախ մեզ հարց են տալիս, թե որքանով է ՀՀ-ն զիջում. մենք ասում ենք, որ չի կարող լինել նման երևույթ, նույնիսկ եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա պարզ չի աշխատելու: Մենք ընդգծել ենք շատ հստակ մի կարևոր սկզբունք՝ խնդիրը վերաբերում է մարդուն և նման 150 հազար կոնկրետ մարդկանց և իրենց անվտանգությունը մնում է ամենակարևոր սկզբունքային խնդիրը»,-ասաց նա:
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...
16:38 01.07.2025
Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 36-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է կանեփի չորացած մանրացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 28-ին կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 10 բույս, իսկ տանը՝ ընդհանուր 18 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով փաթեթներ: 36-ամյա […] ...
16:33 01.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը […] ...
16:25 01.07.2025
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, […] ...
16:20 01.07.2025
Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԱյսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […] ...
16:14 01.07.2025
Պետք է լրջորեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում. ԱԺ նախագահՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պետք է լրջորեն քննարկվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նախագահն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով որոշ ՌԴ հաղորդավարների, հասարակական և քաղաքական գործիչների գնահատականներին՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ «Մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու […] ...