22:35 15.03.2019
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունն ավարտական փուլում է:
Հիշեցնենք, որ 54 ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սլաբոտկա կոչվող թաղամասում: Դեպքին հաջորդած օրերին հայտնի դարձավ, որ կնոջը ծեծելու պահը ֆիքսել են փողոցում գտնվող տեսախցիկները: Իսկ թե ինչ է պարզ դարձել այդ տեսաձայնագրություններից, այսօր լրագրողներին ներկայացրել է Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը: Նախաքննական մարմինը նրան թույլատրել է տեսնել տեսաձայնագրության առանձին հատվածներ:
«Տեսախցիկները լրիվ ցույց չեն տվել, թե ով է եղել ծեծողը: Ինձ ցույց են տվել նկարահանման մի քանի դրվագներ, որտեղ երևում է, որ պատի կողմից ինչ-որ երիտասարդ է մոտենում, մամայիս հետևից 2 ոտք գնում է ու տեսախցիկն անջատվում է: Այդ տարածքում 100 հատ տեսախցիկ կա, մի՞թե միայն այդ մեկն էր ֆիքսել: Ծեծի ենթարկելու պահը տեսախցիկներով ֆիքսված է, ես չեմ տեսել»,- ասել է Ջուլիետա Ղուկասյանի դուստրը:
Անահիտ Ղուկասյանը թաղամասի բնակիչներից մեկն է Ջուլիետա Ղուկասյանի համար շտապ օգնություն կանչել , որն էլ նրան տեղափոխել է Գյումրի կենտրոն: Իսկ հիվանդանոցում , ըստ Անահիտ ղուկասյանի, ինքը մորը տեսնելու հնարավորություն չի ունեցել:
«Մեզ ասացին, որ մայրս մահացել է, հետո իմացանք, որ այդ ժամանակ դեռ կենդանի է եղել և 30 րոպե անց է մահացել: Այս մասին մեզ ասել է մայրիկիս գործընկերը, ում թույլատրել էին մտնել նրա մոտ՝ վերակենդանացման բաժանմունք: Ես նրա դուստրն էի, ինձ չթույլատրեցին անգամ ընդունարանում մնալ, իսկ գործընկերոջը թույլ են տվել մինչև վերակենդանացման բաժանմունք հասնել: Երբ մեզ էլ հաջողվեց վերակենդանացման բաժանմունք հասնել, մայրիկիս գործընկերն արդեն դուրս էր գալիս ու ոստիկանները նրան տարան: Այդպես էլ չիմացանք, թե ինչ էր մայրիկս խոսել կամ ասե՞լ էր ինչ-որ բան»,- ասել է Անահիտ Ղուկասյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին նախաքննության ընթացքից շատ բան դեռ հայտնի չէ: Պարզ է միայն, որ կնոջ մահվան պատճառը գլխին հասցված հարվածներն են եղել: Քանի հարված է հասցվել, սա դատաբժշկական փորձաքննությամբ էլ, ըստ փաստաբանի, չի պարզվել: Իսկ որն է եղել Ջուլիետա Ղուկասյանին ծեծելու դրդապատճառը: Պաշտոնական վարկածներ, որպես այդպիսին, չկան: Նրա դուստրը պնդում է՝ ռուս զինծառայող իրենց ծանոթների շրջանակում չի եղել:
19:35 24.07.2025
ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը19:35 24.07.2025
ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանըՈՒԵՖԱ-ն չի աջակցում VAR-ի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ֆուտբոլային կանոնների հնարավոր փոփոխություններին, հաղորդում է The Times-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը (IFAB) կարող է թույլատրել VAR համակարգի օգտագործումը երկրորդ դեղին քարտերի և սխալմամբ նշանակված անկյունայինների դրվագներում։ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ կլինի VAR-ի լիազորությունների ընդլայնմանը՝ պայմանավորված խաղի ժամանակ դադարների թվի հավանական աճով։ Ընդգծվում է, […] ...
19:23 24.07.2025
Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսումՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։ Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան […] ...
19:12 24.07.2025
Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունըԱնհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Սահմանված միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Միջոցառման շրջանակում շահառուին […] ...
19:01 24.07.2025
80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբակալվել, ապա կալանավորվել էԲանկի մասնաճյուղի վրա հարձակման վերաբերյալ ահազանգը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հնչեց հուլիսի 15-ի ժամը 16.27-ին: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ ու պարեկներ մեկնեցին բանկի Վանաձորի մասնաճյուղ: Կատարվել էր հետևյալը: Ժամը 15.50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի […] ...
18:48 24.07.2025
«Ինտերը» հայտարարել է նոր թիմ ստեղծելու մասինՄիլանի «Ինտերը» հայտարարել է մինչև 23 տարեկանների թիմ ստեղծելու մասին: ««Ինտերի» պատմության մեջ նոր էջ է բացվում»,- նշված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարությունում: Նոր թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Վեկին: 2025/26 մրցաշրջանում «Ինտերի» Մ23 թիմը հանդես կգա C Սերիայում՝ Իտալիայի երրորդ դիվիզիոնում: Թիմը տնային հանդիպումները կանցկացնի Մոնցայի U-Power ստադիոնում: ...
18:35 24.07.2025
Կներդրվի խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորությունԳործադիրը սահմանել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում նաև խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորության ներդրման անհրաժեշտությամբ: Խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը հնարավոր կլինի կիրառել պետական և համայնքային ծառայություններ ստանալու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգավորել նաև SmartID համակարգը մասնավոր հատված-քաղաքացի, մասնավոր […] ...