Ֆրանսիայի ԱԺ-ում շրջանառվող բանաձևը ԵՄ-ին ու Փարիզին կոչ է անում ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+23.09 oC

Ֆրանսիայի ԱԺ-ում շրջանառվող բանաձևը ԵՄ-ին ու Փարիզին կոչ է անում ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում

16:23 24.07.2025

Ֆրանսիայի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանն ու Եվրամիությանը կոչ է արվում մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու համար և Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևը համահեղինակել են Ֆրանսիայի ԱԺ-ում «Հանրապետական աջ» խմբակցության նախագահ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լորան Վոքիեն և նույն խմբի փոխնախագահ Ալեքսանդր Մարտենը:

Բանաձևում նշվում է, որ Ֆրանսիան պատմական և քաղաքական դեր ունի խաղալու տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին աջակցելու հարցում՝ որպես Հայաստանի բարեկամ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման առանցքային դերակատար։ Այս համատեքստում ընդգծվում է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, անվտանգության և զարգացման վրա։

Բանաձևում ընդգծվում է նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման պահանջը՝ շեշտելով, որ վերջիններիս նկատմամբ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարություններն Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման և Հայաստանի գոյությունը ժխտող ադրբեջանական համակարգված քաղաքականության շարունակությունն են:

Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ֆրանսիացի խորհրդարանականների ներկայացրած բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը և Եվրամիությանը կոչ է անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում, Ֆրանսիայի կառավարությունից պահանջում է վերջնականացնել և մոտ ժամկետներում Հայաստանի հետ ստորագրել ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, իսկ ԵՄ-ից պահանջում է մեծացնել Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական, գիտական և մշակութային համագործակցություն ծավալները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի շրջանակում անցկացվել է եռակողմ աշխատաժողով

23:06 25.07.2025

Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի շրջանակում անցկացվել է եռակողմ աշխատաժողով

Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել եռակողմ աշխատաժողով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ հսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում […] ...

2025 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ

22:58 25.07.2025

2025 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը […] ...

Շնորհավորում եմ բոլորիս, բայց մեր խաղն այս թիմի հետ չի վերջացել. Եղիշե Մելիքյան

22:52 25.07.2025

Շնորհավորում եմ բոլորիս, բայց մեր խաղն այս թիմի հետ չի վերջացել. Եղիշե Մելիքյան

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հունգարական «Դյորի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղից (2-1) հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ «Սա բոլորիս հաղթանակն է, շնորհավորում եմ բոլորիս։ Ուղղակի շատ բան չեմ ուզում խոսել խաղի մասին, որովհետև մեր խաղն այս թիմի հետ դեռ չի ավարտվել, ընդամենն առաջին խաղակեսը վերջացավ։ Իհարկե, հաճելի է, վստահություն […] ...

ՏԿԵ նախարարը և պատգամավորները կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերին

22:41 25.07.2025

ՏԿԵ նախարարը և պատգամավորները կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը օգոստոսի 26-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ տեղական ինքնակառավարման և ենթակառուցվածքների ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների […] ...

ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին

22:32 25.07.2025

ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին

Սիրիայի հյուսիսում իրականացված ռեյդի ժամանակ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի տարածքում։ Նշվում է, որ ռեյդի ընթացքում ոչնչացվել է «ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդ Զիյա Զավբա Մուսլիհ ալ-Հարդանին», ինչպես նաև նրա երկու […] ...

Սարատովում հուլիսի 26-ը սգո օր է հայտարարվել բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետո

22:23 25.07.2025

Սարատովում հուլիսի 26-ը սգո օր է հայտարարվել բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետո

Սարատովի իշխանությունները հուլիսի 26-ը հայտարարել են սգո օր՝ բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին Telegram -ում հայտարարել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ «Սարատովի Բլինովա փողոցի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ որոշում է կայացվել շաբաթ օրը՝ հուլիսի 26-ը, մարզի տարածքում հայտարարել սգո օր», – գրել է նա։ Նահանգապետը հավելել է, որ շաբաթ […] ...

BACK_TO_TOP