16:55 15.03.2019
Մարտի 14-ին` ժամը 11։40-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Ռուսթավելու և Հակոբյան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է, տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Նշված վայր մեկնած ոստիկանները նկատել են, որ վիճաբանության ժամանակ 1968 թ. ծնված Հովհաննես Տ.-ն բռունցքով հարվածում է 1989 թ. ծնված Սերգեյ Մ.-ին: Հովհաննես Տ.-ին բերման են ենթարկել, իսկ Սերգեյ Մ.-ին հրավիրել են բաժին և ոտքի շրջանում առկա վնասվածքով տեղափոխել «Գյումրի» Բ/Կ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «աջ ծնկան հոդի կտրած-ծակած վերք, ձախ ազդրի ստորին երրորդի առաջնային մակերեսի նստատեղի կտրած-ծակած վերքեր»:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը՝ ժամը 18։35-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Խաչատուր Ս.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ռուսթավելու և Հակոբյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Սերգեյ Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է ինքը, ինչից հետո դանակը Ա. Մանուկյան փողոցի կամրջից նետել է Գյումրի գետակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...
19:42 03.05.2025
Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՍիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...
19:30 03.05.2025
Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներԱրևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
19:20 03.05.2025
Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլԹեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...
19:06 03.05.2025
ՃՏՊ Պարույր Սևակի փողոցում․ կա տուժածՄայիսի 3-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և […] ...
18:55 03.05.2025
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումըՌուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրահմանյամ Ջայշանքարը ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկական-պակիստանյան հարաբերությունների վատթարացումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև հնդկական-պակիստանյան հարաբերությունների սրումը Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ը նշել […] ...