16:04 16.03.2019
Կենցաղային ու շինարարական աղբ, իսկ ամենաշատը` պլաստիկե շշեր: Սա այն ամենն է, ինչ կարելի է գտնել Գյումրի գետակում: Հեղեղատարը վաղուց նաև աղբատար է դարձել: Վիճակն ավելի է վատանում գարնանը՝ ձնհալի ժամանակ, երբ հեղեղատարը վարարում է, իր հետ տիղմ ու աղբ բերում և կուտակում դժվարանցանելի հատվածներում, ինչի հետևանքով գետակի հարևանությամբ գտնվող տներում խոնավություն ու նստվածքներ են առաջացել:
Գյումրի գետակը հոսում է Գյումրիի ավտոկայանի Բանավան և Սլաբոտկա թաղամասերի մեջտեղով, որոնց միացնում է մի կամուրջ: Ինչ թափվում ու հայտնվում է Գյումրի գետակում, կուտակվում է այս հատվածում, որովհետև կամուրջը ջրից շատ բարձր չէ:
Ջրում պլաստիկե շշերի բազմազանություն է, այնտեղ կարելի է տեսնել նույնիսկ անկողնային պարագաներ: Մեկի անպետք բարձն է գետում հայտնվել, մյուսի` ներքնակը: Տեսարանը տարվա բոլոր եղանակներին անփոփոխ է: Առնետները հարակից տների նկուղներն են լցվում, իսկ խոնավությունը հիմքերն է քայքայում: Գետակի հարևանությամբ գտնվող տներում նստվածքներ են առաջացել: Գետի հունը բարձր է, ձնհալի ու անձրևի ջրերը տներն են լցվում: Ձեռքի աշխատուժին ձկնորսական հարմարանքներն են օգնում: Գյումրիի կոմունալ տնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ձկնորսական ցանց է ձեռք բերել, ասում է` սիրում է ձկնորսություն, բայց սա ոչ թե ձուկ, այլ պլաստիկե շշեր որսալու համար է:
«Տարին մի քանի անգամ պլաստիկե շշերից մաքրում ենք, որ տեղումներից հետո խնդիրներ չառաջանան: Շատ տեղամասերում տեխնիկա չի կարող աշխատել, ձեռքով ենք մաքրում: Սա առաջին խնդիրն է, որ առաջացել է մեր մոտ: Բնակիչներն ալարում են հասնել աղբամանի մոտ, աղբը նետում են գետակը: Ձկնորսական ցանց ենք գնել, հարմարեցրել: Դրանով շշերն ենք հանում գետից»,- Shantnews-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը:
Ցանցն օգտագործելու են պլաստիկե շշերը գետից դուրս հանելու համար, իսկ ընդհանուր առմամբ գետի հունը մաքրելու անհրաժեշտություն կա, որն անցած տարի կատարվել է գետակի երկու հատվածներում՝ Գերցենի և Վազգեն Սարգսյան փողոցներում: Սա փողոցաշինական մեծ ծրագրի շրջանակներում էր: Շինարարները մայթներն ու փողոցները չհասցրեցին հիմնանորոգել, բայց Գյումրի գետակի առանձին հատվածների հունը գոնե մաքրեցին ու լայնացրին: Ամբողջ գետակի հունը մաքրելու համար քաղաքապետարանը սպասում է տեխնիկայի ձեռքբերմանը: Գյումրի գետակի մաքրությունը սուբվենցիոն հայտ կազմելու առիթ է դարձել: Գյումրիի քաղաքապետարանի սուբվենցիոն 4 հայտերից մեկը Գյումրի գետակը մաքրելու համար էքսկավատոր ձեռք բերելու մասին առաջարկն է: Հայտերը դեռ քննարկվելու են կառավարության կողմից:
14:00 23.07.2025
Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար մեկնում է ՍտամբուլՌուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ հուլիսի 23-ին կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մեր պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, և իսկապես, երեկոյան նախատեսված են բանակցություններ։ Սա կլինի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ հաստատել թուրքական վարչակազմի այն […] ...
13:47 23.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...
13:33 23.07.2025
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...
13:20 23.07.2025
Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակովՍևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...
13:07 23.07.2025
Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցՀուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...
12:54 23.07.2025
Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներՀուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: ...