13:57 18.03.2019
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 16-18-ն աշխատանքային այցով գտնվում է Լիբանանի Հանրապետությունում։ Պետական նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։
Մարտի 16-ին պետնախարար Գ․ Մարտիրոսյանը հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին և դեսպանության աշխատակիցներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «ԱՐԻ» հիմնադրամի ներդրումային ծրագրերի գծով ներկայացուցիչ Բենիամին Բչաքչյանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը։ Այնուհետև ներկաներին են միացել նաև ավանդական կուսակցությունների՝ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ), Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) Լիբանանի ղեկավար մարմինների ներկայացուցիչները։ Սույն ընդլայնված կազմի առաջ Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում վերջերս տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումները։ Մասնակիցները քննարկել են Արցախի զարգացման գործում Սփյուռքի ներգրավվածության, ինչպես նաև այդ նպատակով համագործակցության զանազան հնարավորություններին առնչվող ամենատարբեր հարցեր։
Հաջորդիվ պետնախարարը հանդիպել է Լիբանանի օգնության խաչ, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն (ՀՄԸՄ), Համազգային մշակութային միություն նպաստամատույց և հասարակական կազմակերպությունների Լիբանանի և կենտրոնական վարչությունների, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչների հետ։ Ըստ կազմակերպությունների ոլորտային հետաքրքրությունների ու զբաղմունքների քննարկվել է Արցախում հասարակական, քաղաքացիական և մարզամշակութային ոլորտներում վերջին զարգացումները և սփյուռքի ներգրավման կարևորությունն ու հնարավորությունները։ Գ․ Մարտիրոսյանը բարձր է գնահատել Լիբանանում գործող ավանդական կուսակցությունների և կազմակերպությունների հայրենանվեր աշխատանքը, Հայրենիքին և հայությանը սատարելու պատրաստակամ հանձնառությունը։
Նույն օրը՝ մարտի 16-ին, պետական նախարարը հանդիպել է նաև «Արցախ ռութս ինվեսթմենթ- ԱՐԻ» («Artsakh Roots Investment-ARI») ներդրումային հիմնադրամի ղեկավար կազմին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական նախարարի լիբանանյան այցի հիմնական նպատակներից մեկը կազմող օրակարգային հարցի՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) բնակարանաշինության ծրագրի շարունակման և Քարվաճառ քաղաքում համանման ծրագրի մեկնարկի շուրջ բանակցություններն ու համապատասխան համաձայնագրերի կնքումն ավարտին հասցնելու քայլերը։ Կողմերը երկուստեք կարևորել են Արցախի Հանրապետության կառավարության և «ԱՐԻ»-ի համագործակցությունը։
Մարտի 17-ին Բեյրութում կազմակերպվել է Գ․ Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել լիբանանահայ լրատվամիջոցները, այդ թվում՝ «OTV» լիբանանյան եռալեզու հեռուստաընկերության հայկական լրատվաբաժինը, «Վանա ձայն» և «Ռադիո Սևան» ռադիոկայանները, «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ» թերթերի խմբագիրները։ Պետնախարարը ներկայացրել է այցի նպատակը, լրագրողների համար պարզաբանել արցախյան կյանքում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները, որից հետո պատասխանել լրագրողների հարցերին։
Ասուլիսից հետո Գ․ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Զահլե քաղաք։ Այստեղ պետնախարարն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին պատկանող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի, զրուցել տեղի հոգևոր հոր հետ։ Այնուհետև Զահլեում Գ․ Մարտիրոսյանն այցելել է «Գարդենիա գրեն դոր» («Gardenia Grain D’or») գյուղատնտեսական արտադրության ընկերությանը պատկանող գործարան, որտեղ հանդիպել է ընկերության հիմնադիր գործարար Նիկոլյա Ժորժ աբու Ֆեյսալի հետ, վերջինիս ուղեկցությամբ ծանոթացել գործարանի աշխատանքին և արտադրական հնարավորություններին։ Պետնախարար Գ․ Մարտիրոսյանը Ն․ Ֆեյսալի հետ քննարկել է Արցախի շրջաններում ներդրումների հնարավորությունը և դրանց հեռանկարայնությունը։ Ն․ Ֆեյսալն իր հերթին ներկայացրել է ՀՀ-ում իր ընկերության կողմից արդեն իսկ իրականացված ներդրումներն ու ապագա համանման ծրագրերը։
Օրվա ավարտին Ն․ Ֆեյսալի կողմից Արցախի Հանրապետության պետական նախարարի պատվին տրվել է ճաշ։
10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...