11:44 19.03.2019
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները համատեղ այցի շրջանակներում ժամանել են Երևան՝ քննարկելու հանրային և մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները և կայուն ներդրումային լուծումները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնից։
Նույն օրը Եվրոպական միության և միջազգային ֆինանսական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներն հանդիպել են ՀՀ կառավարության պետական նախարարների և ոլորտի փորձագետների հետ և քննարկել շենքերի էներգաարդյունավետության ուղղությամբ ներդրումների մակարդակը բարձրացնելու համար առկա ներուժը և անհրաժեշտ բարեփոխումների շրջանակը:
«Հայաստանում էներգիայի ընդհանուր սպառման մինչև 40 տոկոսը բաժին է հասնում շենքերին՝ զգալիորեն ներազդելով ընտանեկան բյուջեների և շրջակա միջավայրի վրա: Մենք՝ հիմնական ֆինանսական կառույցների հետ միասին այստեղ ենք, որպեսզի Հայաստանի նոր կառավարության հետ քննարկենք, թե որ ուղղությամբ համատեղել օժանդակությունը, որպեսզի զգալի կերպով բարելավվի շենքերի էներգետիկ արդյունավետությունը, ինչպես նաև մարդկանց կենսակերպի մակարդակը՝ վերջնական արդյունքում», նշել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցերով Եվրահանձնաժողովի պատասխանատու Լոուրենս Մերեդիթը՝ Եվրամիության անունից:
«Եվրամիության բանկը՝ Եվրոպական հանձնաժողովի և գործընկեր ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, աջակցում է Հայաստանում իրականացվող ծրագրերին, նպաստելով քաղաքացիների առօրյա կյանքի բարելավմանը: Շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը կարևոր է մարդկանց բարեկեցության, էներգիայի և ծախսերի խնայողության, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի տեսանկյունից: Հայաստանում առկա է էներգաարդյունավետության բարձրացման զգալի ներուժ», մեկնաբանել է ԵՄ բանկի Արևելյան հարևանության բաժնի ղեկավար Լիոնել Ռապեյը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...