13:34 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Նա կրկին ուշադրություն հրավիրեց սկզբունքների հստակեցման անհրաժեշտությանը:
«Որպեսզի հասկանանք դրանք, պետք է հասկանանք՝ ինչ են նշանակում այդ սկզբունքները: Մենք ունենք տեքստ և տասնյակ մեկնաբանություններ, որ արվում են պետական մակարդակով: Պետք է հասկանանք՝ ինչ մեկնաբանության վրա ենք հենվելու հետագա բանակցությունների ընթացքում, այն մեկնաբանությունը, որ տալիս է Ադրբեջանը, անընդունելի է մեզ համար: Մենք կարող ենք մեր մեկնաբանությունն ասել, բայց չենք գնում այդ ճանապարհով, քանի որ մեր խնդիրը լեզվակռվի մեջ չէ:
Մենք ուզում ենք միասին հասկանալ՝ այդ սկզբունքներն ինչ են նշանակում, ինչ կարող են նշանակել գործնականում: Ադրբեջանը մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս, սա մի մեկնաբանություն է, կարող է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, կամ որ պետք է լինի Հայաստանի մաս: Քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության շրջանակը, թե մենք ինչի մասին ենք խոսում, մենք իրար չենք հասկանում»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե ինչու այս խնդիրների մասին չէր խոսում 2018 թ. մայիսին: Պատճառն, ըստ վարչապետի, այն է, որ այս անհրաժեշտությունը ծագել է Ադրբեջանի նախագահի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հետ ունեցած քննարկումների, ինչպես նաև միջազգային այլ գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում: Նա ընդգծեց՝ կան տարբեր մեկնաբանություններ, մի մասը՝ հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, ասաց՝ կան միջազգային գործընկերներ, ում չի կարող հղում անել, ովքեր ասում են՝ այդ սկզբունքները նշանակում են, որ Ղարաբաղը չի կարող ակնհայտորեն լինել Ադրբեջանի կազմում, մեկ ուրիշն ասում է՝ չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս:
«Ես նոր մարդ եմ բանակցություններում, ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Վարչապետ ընտրվելուց հետո ԱԳ նախարարի հետ մենք հանդիպում ենք ունեցել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, խնդրել ենք՝ գա և մեզ որոշակի տեղեկություններ ներկայացնի: Այս գործընթացը շարունակվում է, որ ասում էին՝ ինչ եք խոսում, Ալիևի հետ այնտեղ արդեն բոլոր հնարավոր դավադրությունների սցենարները կան, հավաստի աղբյուրները հանդիպումից առաջ պատմել են՝ ինչ է տեղի ունեցել: Իրականում խոսքը եղել է գործընթացի պատմության մասին: Ես ունեմ բազմաթիվ հարցեր բոլորին, նույնիսկ երկրների ղեկավարների հետ եմ այդ հարցերը քննարկել, քանի որ կան այսպիսի մեկնաբանություններ, տեղեկություններ, ո՞րն է ճիշտ, ինձ պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում: Կան մարդիկ, որ ասում են՝ պետք չէ հասկանալ, եկել ես, նստիր, նույն կետից շարունակիր, բայց պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում ամեն բառը»,- ասաց նա:
Փաշինյանը կրկին շեշտեց՝ այս ամենը ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն, սա շատ բարդ գործընթաց է, ունի բազմաթիվ նրբություններ, որևէ մեկը, երբ ուզում է բանակցություններում ներգրավված լինել, պետք է տիրապետի ողջ տեղեկատվությանը: Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի քան 10 տարի բանակցային գործընթացի մեջ է, համանախագահների համար դա իրենց աշխատանքն է, և միակ մարդը, որ նոր է, ինքն է:
«Հուսամ՝ ոչ ոք չի ակնկալում, որ կգամ, կասեմ՝ ինձ ոչինչ հետաքրքիր չէ, ամեն ինչ պարզ է: Պարզ չէ, երկխոսության նպատակը հենց բազմաթիվ հարցեր պարզաբանելն է, առաջիկա հանդիպումը՝ առնվազն մեր ընկալմամբ, նվիրված կլինի այդպիսի մի շարք պարզաբանումներ պաշտոնապես արձանագրելուն»,- նշեց Փաշինյանը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...