14:06 19.03.2019
Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո 85 հազար մարդու նպաստ և թոշակ է ավելացել, 200 հազար մարդու աշխատավարձ է բարձրացվել: Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում սոցիալական վիճակի բարելավմանը միտված քայլերին և արդյունքներին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ հիպոթեքային վարկավորման 100 տոկոսանոց աճ է տեղի ունեցել, դա մարդկանց սոցիալական վիճակի բարելավման ցուցի՞չ է, թե՞ ոչ: 2019թ. հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրում, դա ցուցի՞չ է, թե՞ ոչ: Այո´, Հայաստանում կան մարդիկ, ովքեր ավելի լավ չեն ապրում, կան նման մարդիկ, նույն 2018թ. սեպտեմբերին շատ խոսվում էր գնաճի տեմպերի մասին, մենք կարողացանք կոնկրետ գործող գնաճը զսպել, բերել տրամաբանական չափերի, ամենակարևոր փոփոխություններից մեկը ո՞րն է. Հայաստանում կար էլիտա, որն ասում էր՝ բրինձ բաժանեմ, ժողովուրդ ջան, կարտոշկա կբաժանենք և այլն: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մենք մարդկանց համար պետք է ստեղծենք հնարավորություններ: Վաստակող մարդն ինքնուրույն է, ինքնիշխան է, մեր մոտեցումն է ստեղծել հնարավորություններ, որ մարդիկ աշխատեն»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց՝ այս տարի, կարծես թե, գյուղատնտեսական սեզոնը բարենպաստ է դասավորվում, այսօր սրտի վիրահատության արժեքն իջել է, 200 հազարից ավել քաղաքացի առողջապահական անվճար ծառայություններին հասանելիություն է ստացել:
«Դա բարելավո՞ւմ է, թե՞ ոչ: Այնքա՞ն է, որ բոլորս գոհ ու երջանիկ զգանք դրանից՝ ո´չ, բայց ես կասկած չունեմ, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվել է և հաջողելու է: Ես կասկած չունեմ, որ հին համակարգի ներկայացուցիչները, բովանդակային մնացուկները Հայաստանում որևէ հեռանկար չունեն: Կլինեն մարդիկ, որոնք նույն կերպ են ապրում, մարդիկ, ովքեր ավելի լավ են ապրում, նաև մարդիկ, ովքեր ավելի վատ են ապրում: Ընդհանուր առմամբ՝ պետք է գնահատել այն պրոցեսները, որ երկրում տեղի են ունենում, իսկ դրանք վստահություն են տալիս, որ Հայաստանն անշրջելիորեն լինելու է ժողովրդավարության, տեխնոլոգիաների երկիր»,- նշեց Փաշինյանը:
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...