Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել կրթական բարեփոխումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել կրթական բարեփոխումներին

15:07 19.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ վերջին ամիսներին մի շարք ուղղություններով բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, որի արդյունքներն արդեն առկա են: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել, մասնավորապես, դպրոցների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ Ասիական զարգացման բանկի գործունեության կապակցությամբ: Նախարարի խոսքերով՝ վերջին շրջանում ՀՀ-ում բարեփոխումներն ընթանում են մեծ թափով:

«Կրթությունը, առողջապահությունը և ենթակառուցվածքներն այն հիմնասյուներն են, որոնք առաջիկա տարիներին գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր ոլորտներում հապաղումների պատճառը կրթության ոլորտի բացթողումներն են եղել: Այդ պատճառով էլ ներկայում բոլոր ուղղություններով ունենք մեծ անելիքներ՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն: Մեր հիմնական սկզբունքն է՝ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ կրթական համակարգը 2015 թվականից չունի կրթության զարգացման ռազմավարություն, և նախարարությունը ձեռնամուխ է եղել դրա մշակմանը: Արայիկ Հարությունյանը նաև կարևորել է, որ բանկի ծրագրերը համընկնում են բարեփոխումների հիմնական ուղղություններին՝ ընդգծելով, որ ներկայում բանկի հետ բանակցում են 2030 թ. նպատակային թիրախների և 2025 թվականի գործողությունների ծրագրի մշակման տեխնիկական աջակցության ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են հանրակրթական նոր չափորոշիչներ և ուսումնական ծրագրեր՝ Ասիական զարգացման բանկից ակնկալելով աջակցություն հանրակրթության ոլորտի կառավարման հայեցակարգային ուղղությունների և ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ուսուցիչների ազգային ստանդարտների մշակման գործընթացին: «Մենք ակնկալում ենք նաև աջակցություն դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի գործընթացում, քանի որ վիճակագրական տվյալների պակասը բարդացնում է բարեփոխումների ընթացքը»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի և գիտահետազոտական կենտրոնների հարցերին:

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմն անդրադարձել է ԱԶԲ-ի և ԿԳՆ-ի համագործակցությանը` նշելով, որ բանկը պատրաստակամ է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են տարբեր պետությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությանը: Սյուրքանի Իշաք Քասիմը նաև կարևորել է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները՝ այն դիտարկելով որպես մարդկային կապիտալի ստեղծման, բիզնեսի և երկրի տնտեսական զարգացման գրավական:

Արայիկ Հարությունյանը, կարևորելով կրթություն-աշխատաշուկա կապը, ընդգծել է, որ ՄԿՈՒ ոլորտում ծավալուն աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, բիզնեսի ներգրավման և դուալ կրթության ներդրման տեսանկյունից: «Տնտեսության զարգացման համար ՄԿՈՒ ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի: Վերջին ամիսների ընթացքում փորձ է արվել ելակետային վիճակի բերել կրթության բոլոր ուղղությունները, որից հետո արդեն անցում ենք կատարում ռազմավարական փաստաթղթերի մշակմանը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

20:55 05.07.2025

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

Թուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

20:45 05.07.2025

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

Մեծ Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ՝ բրիտանացի նախարարի 14 տարվա ընթացքում առաջին այցից հետո, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ «Մեծ Բրիտանիան պաշտոնապես վերականգնել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ այսօր արտաքին գործերի նախարարի Դամասկոս կատարած այցից հետո», – ասվում է փաստաթղթում։ […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի

20:33 05.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի

Տեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ ինը երեխաների, հայտնել է տեղական ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ «Մենք մինչ օրս տարհանել ենք ավելի քան 850 անվնաս մարդու, ութ վիրավորի և դուրս ենք բերել 27 մահացածի մարմին․ նրանցից ինը երեխաներ են», – ասել է տեղի ոստիկանության […] ...

BACK_TO_TOP