13:54 20.03.2019
SHANTNEWS.am-ը դեռ մարտի 12-ին է հայտնել այն մասին, որ Ավշար գյուղի դպրոցում լարված իրավիճակ է: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ էին սկսել` ի պաշտպանություն դպրոցի ուսմասվար Գայանե Մարտիրոսյանի, որին տնօրենն ասել է, որ հեռացման դիմում գրի:
Երեկ դպրոցի վերաբերյալ տեղեկություն է տարածել նաև ՄԻՊ գրասենյակը՝ հաղորդելով, որ Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Այսօր խնդրին անդրադարձել է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը:
«Մեր կոմիտեն միացավ ուսուցիչների պահանջին, որովհետև կոմիտեի անդամներից մեկը հենց Ավշարի դպրոցի արհմիության նախագահն էր: Ուսուցիչները բավականին լարված էին, ոստիկաններ էին հայտնվել դպրոցում»,- ասել է Դավթյանը՝ հավելելով, որ իրենք երբ դպրոց են գնացել, խոսել են ուսուցիչների հետ, բայց նորանշանակ տնօրենի հետ խոսել չեն կարողացել, քանի որ աուդիտ է հրավիրված եղել, և նա զբաղված է եղել:
Արմինե Դավթյանը հիշեցրել է, որ դպրոցը մոտ 4 ամիս առանց տնօրենի է աշխատել: Իսկ նոր տնօրենին խորհուրդն ընտրել է գրեթե միաձայն: Խորհրդի անդամներից միայն մեկն է դեմ քվեարկել:
«Կոնկրետ կարող եմ ասել՝ սա այն դեպքն է, որի դեմ մենք տարիներ շարունակ պայքարել ենք կրթության համակարգում: Խոսքն ուսուցիչների նկատմամբ տնօրենների իրավախախտ և ինչ-որ տեղ ազատությունից զրկող վերաբերմունքի, ավտորիտար ոճի, խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակով մասնագետներին փոխարինելու երևույթի մասին է: Նույնն այստեղ էր կատարվում»,- հավելել է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահը:
Ի դեպ, ասուլիսին, որի ժամանակ խոսել է Դավթյանը, պետք է ներկա լինեին նաև ուսուցիչներն ու աշակերտների ծնողները: Բայց նրանք չէին եկել` ասելով, որ մարզպետարան են հրավիրվել:
SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել, որ այս պահին Արարատի մարզպետարանում դեռ շարունակվում է այն հանդիպումը, որին մասնակցում են թե՛ նորընտիր տնօրենը, թե՛ նրա հրաժարականը պահանջող ուսուցիչները: Կողմերը երեկ են հրավիրվել մարզպետարան՝ հանդիպման, իսկ հանդիպումը սկսվել է ժամը 11-ին:
Հիշեցնենք, որ նախկին տնօրենը մեղադրվում է չարաշահումներ կատարելու համար:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...