17:29 20.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսել է տուժող երեք ոստիկանի ցուցմունք: Հրայր Հայրապետյանը 2016 թվականին ՊՊԾ գնդի անձնակազմի գծով պետի տեղակալն է եղել: Հուլիսի 17-ի դեպքերին ականատես մասնակից է եղել վառ առավոտից, երբ ժամը 05.00-ին հեռախոսակապով տեղյակ են պահել, որ գունդը գրավված է: Գնդի պաշարման ողջ ընթացքում տուժողը ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցի կողմից: Օգոստոսի 4-ին, երբ զինված խումբն արդեն հանձնվել էր և զենքը վայր դրել, կարողացել է մտնել իր աշխատասենյակ: Աշխատասենյակը եղել է աննկարագրելի թափթփված վիճակում: Աշխատասեղանի վրայից անհետացել էր 96 ծառայողից հավաքած 3.500-ական դրամները, ընդհանուր` 336 .000 դրամը, որը պետք է փոխանցվեր «02» շաբաթաթերթին:
Անհետացել էր նաև չհրկիզվող պահարանը՝ ՏՏ տեսակի ատրճանակով: Նույն օրը չհրկիզվող պահարանը հայտնաբերվել է լազերային հրաձգարանում: Պահարանի ներքևի դարակը փակ է եղել, վերևինը՝ կոտրած: Ներքևի դարակը բացելով՝ նկատել են նոթատետր ինչ-որ գումարների մասին գրառումներով և գումար, որն իրենը չէր:
«Վերևի դուռը կոտրած էր, ներքևինը՝ ոչ: Բանալիով այն բացել եմ: Կար կտորից պայուսակ, մեջը՝ սկոտչով փաթաթած գումար»: Ըստ Հրայր Հայրապետյանի՝ իրավապահներն իրեն տեղեկացրել են, որ այնտեղ եղել է 1 միլիոն 116 հազար դրամ:
Հրայր Հայրապետյանը նշեց, որ գույքային վնաս է կրել. գումարն այդպես էլ չի հայտնաբերվել: Այդպիսի վնաս կրել էր նաև մյուս տուժողը՝ Մայիս Հովհաննիսյանը: Նրա ծառայողական մեքենան այրվել էր գնդի մոտակայքում:
«Պահանջում եմ, որ վերականգնվի գույքային վնասը: Չգիտեմ, թե ով է այրել»:
Հիշեցնենք՝ ըստ քրեական գործի նյութերի՝ գունդը զավթած զինված խմբի անդամները նաև ոստիկանական ավտոմեքենաներ են այրել:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը տուժողին հայտնեց, որ գույքային վնասի վերականգնման համար նա պետք է հայցադիմում ներկայացնի դատարան մինչև դատաքննության ավարտը:
Երբ երեք տուժողի հարցաքննությունն ավարտված էր, դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց՝ ևս 10 տուժող կա, որոնք ծանուցված են, հաջորդ նիստին պարզ կլինի՝ ովքեր կներկայանան: Նրանք Հայաստանում չեն: Բայց մինչ այդ դատարանը պետք է հրապարակի զոհված ոստիկան Յուրա Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի՝ մեղադրող կողմին տրամադրած տեսանյութը:
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...
19:21 04.07.2025
Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցումՀուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
19:06 04.07.2025
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետՀիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
18:57 04.07.2025
Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համարՋեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...
18:51 04.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվՀայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...