13:18 22.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2019 թվականի մարտի 9-ին` ժամը 00:30-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող թորակսաբդոմինալ վնասվածքներ, ձախ թոքի, ստոծանու ձախ գմբեթի, փայծաղի վնասումով, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, հեմոպերիտոնեում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1972թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող խանութի դիմաց մի խումբ անձանց կողմից կատարվել է խուլիգանություն, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, ինչպես նաև գործադրվել են կտրող-ծակող գործիքներ, որի ընթացքում էլ Գյումրի քաղաքի՝ 47-ամյա բնակիչն ստացել է նշված մարմնական վնասվածքները, իսկ նույն քաղաքի մեկ այլ բնակիչ, ով անչափահաս է՝ ծնված 2002թ., ստացել է թեթև մարմնական վնասվածք:
Խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Որոշում է կայացվել նշված գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում իրականացնելու մասին:
Կատարվել են զննություններ, առգրավումներ, խուզարկություններ, նշանակվել են փորձաքննություններ, ստացվել նմուշներ: Գյումրի քաղաքի 47-ամյա և 17-ամյա բնակիչները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:
Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող խանութի աշխատակիցը հայհոյանքներ հնչեցնելու համար դիտողություն է արել Գյումրի քաղաքի բնակիչներին՝ ծնված 1998 և 1994թթ., և նրանց ընկերներին, որի պատճառով վերջիններս վիճաբանության մեջ են մտել խանութի աշխատակիցների հետ: Վիճաբանության ընթացքում Գյումրի քաղաքի 21 և 25-ամյա բնակիչները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն գործադրելով՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել խանութի աշխատակիցներին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Գյումրի քաղաքի 21 և 25-ամյա բնակիչներին ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քաղաքի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1997թ., ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նշված 3 երիտասարդների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Գյումրի քաղաքի՝ 1998թ ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
18:06 04.07.2025
Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափՀուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...
17:50 04.07.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցությունՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն: Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 […] ...
17:46 04.07.2025
Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք […] ...