16:34 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ սննդաբան Գայանե Շահխաթունին անդրադարձել է այն համոզմանը, թե հիմա նորաձև է դարձել ծորակից ջուր չխմելը, որքանո՞վ է դա ճիշտ։
«Նախ հայտնի է, թե մինչև ծորակը ջուրն ինչ հիմք է ունեցել, և դրա ընթացքը որտեղից է սկսված: Այսինք՝ դա ամբարներից է, թե հոսող ջուր է: Թե ինչպիսի խողովակներով է այն անցնում՝ խողովակի հետ բերելով ժանգ, ծանր մետաղներ, գուցե ավազ: Չհաշվելով այն, որ քլորացվում է, եթե լցնեք, ծորակի հոտ կառնեք: Դա քիմիական տարր է, և ցանկալի է, որ օրգանիզմ մուտք չգործի: Դրա համար ցանկալի է ֆիլտրել, ուղղակի մաքրող ֆիլտրեր գնել՝ ոչ թանկ»,- ասել է սննդաբանը:
Գայանե Շահխաթունիի խոսքերով՝ եթե չկա ֆիլտր, կարելի է ջուրը լցնել ապակե տարայի մեջ, թողնել որոշ ժամանակ, որպեսզի քլորը գոլորշիանա: Չխմել որոշ մասը, օրինակ՝ մեկ լիտրի 100 գրամը:
Ինչ վերաբերում է նրան, թե որքան ու որ ժամերին է պետք ջուր խմել, սննդաբանի խոսքերով՝ շատ կարևոր է սովորել ջուր խմելու հոգեբանությունը։
«Քանի որ մեր երկիրը միշտ առատ է եղել ջրով, մենք հանգիստ ենք եղել, չենք գնել ջուրը, հոգեբանորեն հետ ենք վարժվել ջուր խմելուց: Հիմա հակառակը` փորձում ենք բերել դրան: Պետք չի զոռով խմել, պետք է սիրելով խմել, ջուրն ինֆորմացիա կլանելու հատկություն ունի: Ասել, որ ես ջուր չեմ սիրում ու խմել, հնարավոր է, որ դա հակառակ ռեակցիան բերի: Դրա համար ճիշտ տարբերակ կա ջուր խմելու՝ ուղղակի կում-կում, քիչ-քիչ, դարձնել ձեր զբաղմունքներից մեկը: Առավոտյան ժամերն են ավելի ցանկալի, քանի որ այդ ժամերին երիկամներն ավելի արագ են աշխատում, և տոքսինների արտազատումն ավելի լավ է կայանում»,- ասել է նա` նշելով, որ 1 կգ-ին անհրաժեշտ է 25-30 միլիլիտր ջուր: 50 կգ կշռելու դեպքում պետք չէ խմել 3 լիտր ջուր, դա պետք է խմել, երբ կշռում ես 80 կգ:
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
18:06 04.07.2025
Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափՀուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...
17:50 04.07.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցությունՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն: Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 […] ...
17:46 04.07.2025
Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք […] ...