Դերասանուհի Էմիլիա Քլարքը խոստովանել է, որ հազիվ է փրկվել մահից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

Դերասանուհի Էմիլիա Քլարքը խոստովանել է, որ հազիվ է փրկվել մահից

16:55 23.03.2019

Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը, որը հանրությանը առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիսի դերակատարմամբ, հարցազրույցում պատմել է իր հաղթահարած առողջական խնդիրների՝ ուղեղի կաթվածի մասին: Հարցազորւյցը հրապարակել է The New Yorker հանդեսը:

2011 թվականին Քլարքը պատրաստվում էր երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին: Նա պարապում էր մարզչի հետ և ձգտում  իր կազմվածքը դերին համապատասխան պահպանել, ինչպես նաև ազատվել սթրեսից: Մի անգամ` պարապմունքից առաջ, դերասանուհին իրեն վատ է զգացել՝ սկսվել է հանկարծակի ուժեղ գլխացավ, որից հետո նրան հոսպիտալասրել են:

Բժիշկները զննումից հետո ախտորոշել են ենթաոստայնային արյունազեղում, որը ներուղեղային արյունազեղման տեսակներից մեկն է: Այն համարվում է ուղեղի կաթվածի ծանր տեսակներից մեկը, որի ախտորոշման դեպքում հիվանդների ավելի քան 1 երրորդի դեպքում ճակատագրական ավարտ է ունենում:

24-ամյա Էմիլիան այն ժամանակ ուղեղի երկու վիրահատություն է հաղթահարել` միաժամանակ հասցնելով նաև նկարահանումների մասնակցել: Դերասանուհին կարողացել է վերականգնել իր ուժերը և նկարահանումներն ավարտին հասցնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին

10:07 17.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ:     ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 17.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP