14:04 25.03.2019
Հայաստանի մարզերում երիտասարդ բժիշկների, հատկապես նեղ մասնագետների պակաս կա, բազմաթիվ հաստիքներ թափուր են մնում, ինչը լրջորեն ազդում է մատուցվող բժշկական ծառայություների որակի վրա: Այս մասին այսօր խոսել են ԱԺ բժշկական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Առողջապահության նախարարությունը նախատեսում է Երևանի բուժհաստատությունների բժիշկներին ժամանակավորապես ուղարկել մարզային հիվանդանոցներ: Առողջապահության փոխնախարարները տեղեկացրին, որ մարզերի բժշկական հաստատություններում մոտավորապես 200 թափուր աշխատատեղ կա: Թափուր են անեսթեզիոլոգների, ռեանիմատոլոգների հաստիքները:
«Մենք այդ տեղեկությունն օգտագործում ենք, որպեսզի պլանավորենք կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերի հատկացումը: Կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերը, որոնք հատկացվում են առողջապահության նախարարությանը, բավականին ավելացել են, նախորդ տարի ունեցել ենք 49 տեղ, սակայն դա բավարար չէ, որ մեր մարզային բոլոր թափուր տեղերը լրացնենք: Այդ օրդինատորները պայմանագրեր են կնքում նախարարության հետ, ավարտելով ուղեգրվում են այն մարզը, որտեղ առկա է այդ մասնագիտության թափուր տեղը և հինգ տարի աշխատում են այնտեղ»,- ասել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Նա նաև ասել է, որ ևս մեկ ծրագիր ունեն, որով Երևանի բժշկական հաստատություններում աշխատող բժիշկներին մինչև երեք ամսով ուղեգրելու են թափուր տեղեր:
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանն էլ նկատել է, որ այդ նպատակով Երևանի որոշ բժշկական կազմակերպությունների միջև կնքվելու է քառակողմ պայմանագիր, որով տվյալ բժիշկ-մասնագետն ուղեգրվելու է մարզային բժշկական կազմակերպություն՝ աշխատանքի:
«Նշված ժամանակում պահպանվում է ինչպես հիմնական աշխատանքի վայրում տրվող աշխատավարձը, այնպես էլ բժիշկը լրացուցիչ աշխատավարձ է ստանում նաև մարզային կազմակերպություններում, փոխհատուցվում է նաև գիշերակացը»,- ասել է փոխնախարարը:
18:30 04.07.2025
«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի ԹուրքիաԻտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...
18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...