Հաշմանդամ երեխաների համար Աշոցքում կանցկացվեն ձմեռային սպորտաձևերի դասընթացներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Հաշմանդամ երեխաների համար Աշոցքում կանցկացվեն ձմեռային սպորտաձևերի դասընթացներ

19:44 25.03.2019

Հայաստանի ամենից ձյունառատ համայնքի` Աշոցքի դահուկային կենտրոնում տեղի է ունեցել պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավմանը ձմեռային սպորտաձևերում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիչներն ու ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Ծրագիրը խթանելու է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների շրջանում բացօթյա միջոցառումներն ու ապրելակերպը, ինչպես նաև բարձրացնելու է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ձմեռային սպորտաձևերի մասին իրազեկվածությունը։

Փորձնական ծրագրի ընթացքում Աշոցքի և Ծաղկաձորի հանգստավայրերում տարբեր մարզերի հաշմանդամություն ունեցող երեխաների համար  կկազմակերպվեն դահուկային սպորտի դասընթացներ, որին կմասնակցեն 100 հաշմանդամ երեխաներ, իսկ դասընթացներն անցկացվելու են հատուկ մասնագետների և կամավորների ուղեկցությամբ։

Նախատեսվում է նաև կազմակերպել հատուկ հաշմանդամություն ունեցող  մարդկանց համար նախատեսված գնդակով Բոչիա խաղը, որը կնպաստի  երեխաների մկանային ու հենաշարժողական համակարգի ֆունկցիաների  բարձրացմանը, իսկ ամռանը  հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների համար Սևանա լճի մերձակայքում կկազմակերպվի քառօրյա ամառային ճամբար։

Ծրագրի շրջանակում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ձեռք է բերել ձնամաքրման սարքավորում` Ratrak, որը նախատեսված է ձյունը հարթեցնելու և հաշմանդամ երեխաների բացօթյա հանգստի համար դահուկավազքի մասնագիտացված վազքուղիներ պատրաստելու համար:

Ratrak-ը թույլ է տալիս պատրաստել դահուկավազքի հատուկ վազքուղիներ, որոնք կօգտագործեն հաշմանդամություն ունեցող երեխաները ձմեռային սպորտաձևերի համար:

Ծրագիրն իրականացնում են Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ձմեռային սպորտաձևերը խթանող անդամ կազմակերպությունը և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան:

Ծրագրի տևողությունը ինն ամիս է, արժեքը` 47900 եվրո, որից ԵՄ ներդրումը 44900 եվրո է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

BACK_TO_TOP