23:28 30.03.2019
Սև ծովը հավակնում է դառնալ կռվախնձոր ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև: Ծովի՝ ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին Վրաստանում զգուշությամբ սկսեցին խոսել աշնանը՝ տարածաշրջան նախագահ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի այցից ամիսներ անց: Այն, որ այդ մասին քաջատեղյակ էր նաև Ռուսաստանը, պարզ դարձավ փետրվարին՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ նախագահի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումից հետո:
Կարասինը ոչ միանշանակ հայտարարեց, որ Ռուսաստանը չի ցանկանում իր սահմաններին այդքան մոտ տեսնել ԱՄՆ ռազմածովային կայաններ՝ զգուշացնելով Վրաստանին որոշ «տհաճ անակնկալների» մասին, որոնք կարող են տեղի ունենալ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում:
«Ուկրաինան ու Վրաստանը հաճախ են մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, հետևաբար, մենք ստիպված ենք համարժեք կերպով արձագանքել»,- իր պետության ուղերձը հղել էր Վրաստանին Կարասինը:
Կարճ ժամանակ անց՝ մարտի 19-29-ը, Վրաստանում 24 երկրների մասնակցությամբ տեղի ունեցան ՆԱՏՕ-ի բազմազգ զոավարժություններ, որի հրամանատարությունն ամբողջությամբ հանձնվել էր հյուրընկալող երկրին՝ տվյալ դեպքում Վրաստանին, ինչն աննախադեպ երևույթ էր Դաշինքի համար: Ավելին, հատուկ ուղերձով երկօրյա այցով Վրաստան էր ժամանել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեմբերգը, ապա նաև ՆԱՏՕ-ի կոմիտեի նախագահը:
«Մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Հույս ունեմ՝ շատ շուտով կողջունեմ ձեզ ՆԱՏՕ-ում: Կոչ ենք անում Ռուսաստանին հետ կանչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության մասին հրամանը և դուրս բերել զորքերն այդ տարածքներից: Մենք ողջունում ենք Սև ծովում անվտանգության ուժեղացման գաղափարը: Այդ պատճառով ավելի ենք հզորացնում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը բոլոր ուղղություններով: Ակտիվացնում ենք Սև ծովի ջրային տարածքում Դաշինքի զինված ուժերի ներկայության անհրաժեշտությունը»,- մարտի 25-ին Թբիլիսիում հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Դա հստակ ուղերձ էր Ռուսաստանին Սև ծովում ՆԱՏՕ-ի ունեցած հավակնությունների՝ Սև ծովում Դաշինքի զինված ուժերի ներկայության անհրաժեշտության, ինչպես նաև՝ Ռուսաստանի ենթակայության տակ գտնվող Աբխազիայից տասնյակ կմ հեռավորությամբ Անակլիայում խորքային նավահանգիստ կառուցելու մտադրության մասին,հետագայում այն կիրառելու որպես ռազմածովային ռազմակայան՝ ներառյալ սուզանավերի համար:
ՆԱՏՕ-ի ռազմական հավակնություններին անմիջապես հետևել է Ռուսաստանի պատասխանը:
«Վրաստանում ավելացել են ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասշտաբներն ու ինտենսիվությունը, որին ավելի հաճախ են ընդգրկվում Դաշինքի ոչ անդամ երկրները՝ Վրաստանն ու Ուկրաինան: Նման գործողությունները խախտում են աշխարհի անվտանգության համակարգը: Եթե այդպես շարունակվի, ստիպված կլինենք արձագանքել համարժեք»,- հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:
«Վրաստանը պետք է կողմնորոշվի՝ կա՛մ տարածաշրջանային բարեկեցություն Հարավային Կովկասում, կա՛մ՝ հյուսիսատլանտյան օրակարգ: Դրանց համատեղելիությունը հղի է ամենալուրջ հետևանքներով: Եթե Հարավային Կովկասում արձանագրվի ՆԱՏՕ-ի ակտիվություն, վաղ թե ուշ դա կհանգեցնի հիմնախնդիրների»,-իր հերթին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Ստեղծված իրավիճակում իրենց մտահոգություններն են արտահայտել վրացի փորձագետները:
«Վրաստանը կարող է դառնալ Ռուսաստանի և Ամերիկայի հակամարտության տարածք, ինչպես դա լինում է սառը պատերազմի ընթացքում: Ռուսաստանի ուղերձն է՝ կա՛մ ընտրում ենք ՆԱՏՕ ու ԵՄ ուղղությունը՝ կրկնելով ուկրաինական սցենարը, կա՛մ լինում եք չեզոք: Այստեղ արդեն խոսվում է անեքսիայի մասին: Հարավային Օսիայում արդեն ամեն բան պատրաստ է ղրիմացման: Աբխազիայի դեպքում հնարավոր է դա մի փոքր ուշ տեղի ունենա»,- հայտարարել է վրացի փորձագետ Վախթանգ Մաիսաիան:
Մինչ ստեղծված իրավիճակում վրացի վերլուծաբանները հետագա զարգացումների կանխատեսումնր են անում, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ոգևորված ՆԱՏՕ-ի բարձրագոչ հայտարարություններով, ասում է.
«Սև ծովն այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և մենք ողջունում ենք այն: Բոլորը լավ հասկանում են, որ Վրաստանը յուրահատուկ դեր է խաղում Սև ծովի անվտանգության հայեցակարգում: Ես կասեի՝ անփոխարինելի դեր: Հետևաբար, ՆԱՏՕ-ի հետ միասին նախատեսում ենք համատեղ քայլեր, որպեսզի Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը լինի կայուն: Կարծում եմ՝ դա ավելի ակնհայտ կլինի առաջիկա տարիներին»:
Վրաստանի չեզոք կարգավիճակի կողմնակից, վերլուծաբան Առնո Խիրդեբեգիշվիլին գտնում է, որ Վրաստանի ձգտումը ՆԱՏՕ՝ տանում է փակուղի: Ռուսաստանի հետ Դաշինքի հարաբերությունների վատթարացման դեպքում Վրաստանը կարող է ակամա ներքաշվել հակամարտություն: Այդ դեպքում, ըստ վերլուծաբանի, երկրի իշխանությունները ստիպված կլինեն արտակարգ ռեժիմով լուծել խնդիրները ՌԴ-ի հետ, ինչպես դա տեղի ունեցավ 10 տարի առաջ Սարկոզիի միջնորդությամբ:
Ռուս վերլուծաբան, «Основание» հիմնադրամի նախագահ Ալեքսեյ Անպիլոգովը համոզված է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանի աջակցությամբ մուտք կգործի Սև ծով՝ շրջանցելով Մոնտրեի կոնվենցիան, որն արգելում է ոչ սևծովյան երկրների նավատորմերի երկարատև այցելությունը Սև ծով: Ըստ վերլուծաբանի՝ ՆԱՏՕ-ն կարող է կրկնել Ուկրաինայի օրինակը, երբ ՆԱՏՕ-ական նավերը լողում են Սև ծովի ջրերում ուկրաինական դրոշի ներքո։ Նույն սցենարը կարող է կրկնել նաև Վրաստանի դեպքում՝ ապահովելով իր նավատորմի ներկայությունը Սև ծովում:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...