20:00 26.03.2019
2018 թվականի մարտ ամսից Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող «Գիտելիք» հայկական դպրոցի հիմնադիրներ Լիլիթ Հակոբյանն ու
Այս քաղաքներում հայկական կազմակերպություններ, միություններ չկան, իսկ այնտեղ ապրող հայերի շփումը սահմանափակվում է միայն միմյանց հանդիպելու կամ տուն գնալու մակարդակով: Լիլիթն ու Մասիսն առաջինն են, որ այդ քաղաքներում բացել են հայկական դպրոցներ, ինչը նրանք բացառիկ երևույթ են համարում: Նախևառաջ տարածք տրամադրելու ակնկալիքով կապ են հաստատել քաղաքային իշխանությունների հետ: Պատասխանը չի ուշացել. ինտեգրացիայի պատասխանատուն, իբրև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հայկական մշակույթը տարածելու համար նրանց իր աջակցությունն է հայտնել:
«Չնայած հիմնադրումից մեկ տարի է անցել, սակայն Բեռլինում գործող մեր դպրոցն արդեն կայացած է և բարի համբավ ունի: Եվ այս քաղաքներում էլ արձագանքը չուշացավ: Տեղի հայերի կողմից դպրոց բացելու գաղափարը մեծ ոգևորությամբ և գրկաբաց ընդունվեց: Իհարկե, դժվար աշխատանք ենք կատարում, սակայն պատասխանատվությամբ ենք իրագործում սկսած գործը՝ գիտակցելով օտար միջավայրում հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու անհրաժեշտությունը»,- «Հայերն այսօր»-ին տեղեկացրեց Մասիս Առաքելյանը:
Բարվոք և կոկիկ վիճակում գտնվող վարձակալած դասարաններում Լիլիթն ու Մասիսը յուրաքանչյուր շաբաթ օր Բեռլինից, հաշվի չառնելով հեռավորությունը, գալիս են՝ դասավանդելու երեխաներին: Լիլիթը հայերեն է սովորեցնում, Մասիսը՝ երգ, իսկ պարի դասընթացները համատեղ են կազմակերպում: Առավոտյան Գրայֆսվալդում, ցերեկը՝ Ռոսթոքում են կայանում դասերը: Ի դեպ, Լիլիթն ու Մասիս իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Գրայֆսվալդի Ինտեգրման հարցերի պատասխանատու Աննա Գացքենին` դասասենյակների հարցում ցուցաբերած օգնության համար:
Մասիս Առաքելյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար իրենց գործունեությունը կակտիվացնեն և նոր ծիլեր կտան, քանի որ շփվելով երեխաների հետ՝ հասկանում են, որ մեծ ցանկություն ունեն հայերեն սովորելու և անհամբերությամբ են սպասում հանդիպումներին: Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ պատմության և մշակույթի կրողներ են:
«Սփյուռքում հայ երեխաներին գրաճանաչ դարձնելու, հայերեն խոսել սովորեցնելու ամենօրյա պայքարի մեջ ենք գտնվում: Աշակերտները հայերենի տիրապետման տարբեր մակարդակում են գտնվում, նրանց մի մասն էլ գրեթե հայերեն գրել-կարդալ չգիտի: Մենք նաև հոգեբանական աշխատանք են տանում աշակերտների հետ: Պատկերացրեք, ականատեսն ենք լինում այն փաստին, որ հայ երեխան սեփական լեզուն չիմանալու պատճառով դասի ժամանակ արտասվում է: Թեև դժվարին իրավիճակում ենք հայտնվում, սակայն կենտրոնացնելով ուժերը՝ շարունակում ենք դասաժամը»,- ասաց Լիլիթ Հակոբյանը:
«Գիտելիք» դպրոցի բոլոր մասնաճյուղերում սովորում են 70 աշակերտ: Սեպտեմբեր ամսին դպրոցը մշակութային փառատոնի մասնակցելու հրավեր է ստացել, որտեղ Գերմանիայի տարբեր քաղաքներում ապրող ազգերը ներկայացնելու են իրենց երկրի մշակույթը:
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...
21:05 05.07.2025
Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
20:55 05.07.2025
Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվելԹուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...