19:44 26.03.2019
Շարունակվում են ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից, ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների, իրավապահ մարմինների և տարածքային կառավարման մարմինների, ՏԻՄ-երի համատեղ ուժերով բնակարանային գողությունների, ինչպես նաև առանձին հանցատեսակներով կանխարգելման, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումները:
Այդ շրջանակում հերթական խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՔԿ մարզային վարչությունների ղեկավարները, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ քաղաքային համայնքների ղեկավարները:
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ խորհրդակցության օրակարգում քննարկվել են մարզի տարածքում բնակարանային գողությունների, ապօրինի ծառահատումների և ապօրինի ձկնորսության դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կանխարգելման նպատակով համատեղ իրականացվելիք գործողությունները:
Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը ներկայացրել է նշված հանցատեսակներով մարզի վարչական տարածքում արձանագրված դեպքերի, ինչպես նաև դրանց բացահայտման ցուցանիշների հիմնական միտումները:
Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում բնակարանային գողության դեպքերն աճել են 24,1 տոկոսով, իսկ բացահայտման ցուցանիշը մնացել է նույնը՝ 50 տոկոս: Նման արդյունքները համարելով անբավարար՝ մարզի դատախազը անհրաժեշտ է համարել հրատապ կարգով իրականացնել պլանավորված կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ քաղաքային համայնքներում գույքագրել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների և լուսավորության բացակայության ծավալները, ապա համայնքների բյուջեներում ֆինանսական ռեսուրսներ նախատեսել շենքերն անվտանգության համապատասխան տեխնիկական միջոցներով՝ էլեկտրոնային փականներով, տեսագրող սարքերով, լուսավորությամբ կահավորելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու համար: Ոստիկանությանը հանձնարարվել է կազմել մարզի տարածքում տնտեսվարող սուբյեկտների, ֆիզիկական անձանց կողմից անվտանգության ապահովման նպատակներով բաց տարածքներում շահագործվող տեսանկարահանող սարքերի տեղակայման սխեմա, ինչպես նաև ուժեղացնել ոստիկանության շրջիկ ծառայությունը բնակավայրերի այն հատվածներում, որոնք, ըստ իրականացված՝ գողության դեպքերի քարտեզագրման, առավել թիրախավորված են հանցագործների կողմից:
Մարզային ոստիկանության պետը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Իսկ Վարդենիսի քաղաքային համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվել վերոնշյալ միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ: Մյուս համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել գույքագրում իրականացնելուց հետո միջոցներ ձեռնարկել նախանշված խնդիրները լուծելու համար համայնքային բյուջեներով ֆինանսական միջոցներ նախատեսելու ուղղությամբ: Նրանց կողմից առաջարկվել է երկու շաբաթ հետո քննարկել դրանց կատարման ընթացքը:
Ապօրինի ծառահատումների հետ կապված քննարկման շրջանակներում մարզի դատախազը մտահոգիչ է համարել հատկապես Ճամբարակի տարածքում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով, որ վերջին երեք տարվա ընթացքում այս տարածաշրջանում 900-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք է արձանագրվել: Գեղարքունիքի փոխմարզպետը հավելել է, որ մարզի տարածքում գործում են փայտամշակման արտադրամասեր, որոնց կողմից փայտանյութի ձեռքբերման օրինականության ստուգման անհրաժեշտություն կա: Խնդիր է դրվել սեղմ ժամկետում համապատասխան տարածքներում տեղակայել հսկիչ պահակետեր՝ ինչպես ապօրինի ծառահատումները թույլ չտալու, այնպես էլ փայտանյութի տեղափոխման օրինականությունն ստուգելու նպատակով:
Խորհրդակցության արդյունքում խնդիր է դրվել նաև ակտիվացնել պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Մարզի դատախազը անհանդուրժելի է համարել այն իրողությունը, որ 2019թ. ընթացում ապօրինի ձկնորսության դեպքերով հարուցվել է 43 քրեական գործ, որից 35-ի դեպքում բացահայտումն ապահովել են այլ տարածքների հետաքննության մարմինները: Ըստ Ռաֆայել Երիցյանի՝ այդ հանգամանքը փաստում է մարզի իրավապահ մարմինների և բնապահպանության համապատասխան ծառայությունների կանխարգելիչ, հսկողական աշխատանքների, համապատասխան պահակետերում իրականացվող ստուգումների անարդյունավետության մասին: Ոստիկանության մարզային վարչության պետը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքներն առավել կակտիվացվեն և կոնկրետ արդյունքներ կլինեն:
Խորհրդակցության ընթացքում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ 2018թ. ընթացքում որոշակիորեն աճեն են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները, իսկ արձանագրված դեպքերի գերակշիռ մասը՝ 18 դեպքից 12-ը, կատարվել է Սևանի տարածքում: Ընդ որում՝ մեկ քրեական գործով, 10 դրվագով բնակարանային գողություններ են կատարել անչափահաս եղբայրներ, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Մարզի դատախազը նշել է, որ ներկայացված հանգամանքները վկայում են անչափահասների հետ պատշաճ պրոֆիլակտիկ աշխատանքներ չիրականացնելու, հանցավոր հակումներ ունեցող անչափահասներին հայտնաբերելու և հաշվառելու ուղղությամբ թերացումների մասին: Ռաֆայել Երիցյանի կողմից անհրաժեշտ է համարվել անչափահասների շրջանում հանցավորությունը կանխարգելելու, նրանց կողմից հանցագործության կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով ստեղծել ոստիկանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ու շահագրգիռ կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության ձևաչափեր և մեխանիզմներ և ակտիվորեն գործարկել դրանք:
Ռաֆայել Երիցյանը ներկաներին հավաստիացրել է, որ օրակարգում քննարկված հարցերի ուղղություններով տրված հանձնարարությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, դրանց ընթացքի վերաբերյալ հստակ ժամանակացույցով տեղեկատվություն ստանալու հարցում մարզի դատախազության կողմից դրսևորվելու է անշեղ հետևողականություն:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...