Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հարցեր

17:39 26.03.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է տիկին դեսպանին Հայաստանում դիվանագիտական բարձր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև բոլոր, այդ թվում նաև իրավական օգնության ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:  Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ավանդաբար ձևավորվել է փոխադարձ վստահության և համագործակցության այնպիսի բարձր մակարդակ, որը հնարավորություն է տվել անցած տարիներին իրականացնելու ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը, դատաիրավական համակարգի բարեփոխմանը միտված կարևոր նախագծեր, օպերատիվ կերպով լուծել քրեական վարույթի շրջանակներում միմյանց երկրներում  իրավասությունների հետ կապված խնդիրներ:

ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ԱՄՆ իրավապահ մարմինների հետ գործակցության փորձն ու փոխադարձ վստահությունը՝ նշելով, սակայն, որ ունեցած արդյունքները դեռևս բավարար չեն և անհրաժեշտ է ավելի բարձրացնել համագործակցության մակարդակը:

Դեսպան  Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը նպաստում է հատկապես կազմակերված հանցավորության, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և միջազգային ընդգրկման այլ հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Նա իր հերթին գոհունակություն է հայտնել ՀՀ դատախազության հետ հաստատված հարաբերությունների կապակցությամբ: «Հաճելի է հանդիպել ՀՀ գլխավոր դատախազին և քննարկել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակից լինել կոռուպցիայի դեմ պայքարում Գլխավոր դատախազության ջանքերին՝ այդ թվում նաև ԱՄՆ իրավապահների հետ համագործակցության ընդլայնման միջոցով»,- ասել է տիկին դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող մի քանի այլ ուղղություններով՝ մասնավորապես թրաֆիկինգի, առանձին այլ հանցատեսակների      դեմ պայքարում, մարդու հիմնարար իրավունքների քրեաիրավական և քրեադատավարական պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքներն ու արդյունքները, դրանց շրջանակներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նախորդ տարվա ընթացքում այդ ոլորտում արձանագրած աննախադեպ արդյունքների տեմպը պահելու համար, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստավոր նախադրյալներ է ստեղծում հատկապես հասարակության կողմից իրավապահ մարմինների նկատմամբ ձևավորված վստահության և համագործակցության, ինչպես նաև դրանից ածանցվող՝ հանցագործությունների բացահայտման առումով պահանջատիրության մթնոլորտը:

Արթուր Դավթյանը հավելել է, որ այս ոլորտում հիմնական խնդիրներից է համարվում երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերված հափշտակված ակտիվների վերադարձման իրավաչափ մեխանիզմների ստեղծումը՝ վստահություն հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում կոնկրետ քրեական գործերի շրջանակում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից այդ հարցում կցուցաբերվի համապատասխան աջակցություն:

Արթուր Դավթյանը տիկին դեսպանին մանրամասն ներկայացրել է քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ մի քանի հիմնարար իրավունքների իրացման առավել բարձր երաշխիքներ ապահովելու նպատակով ՀՀ դատախազության նախաձեռնությունները և դրանց արդյունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել միմյանց կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորինս արագ արձագանքելու ձևավորված փոխադարձաբար օգտակար պրակտիկան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

20:55 05.07.2025

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

Թուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

20:45 05.07.2025

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

Մեծ Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ՝ բրիտանացի նախարարի 14 տարվա ընթացքում առաջին այցից հետո, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ «Մեծ Բրիտանիան պաշտոնապես վերականգնել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ այսօր արտաքին գործերի նախարարի Դամասկոս կատարած այցից հետո», – ասվում է փաստաթղթում։ […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի

20:33 05.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի

Տեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ ինը երեխաների, հայտնել է տեղական ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ «Մենք մինչ օրս տարհանել ենք ավելի քան 850 անվնաս մարդու, ութ վիրավորի և դուրս ենք բերել 27 մահացածի մարմին․ նրանցից ինը երեխաներ են», – ասել է տեղի ոստիկանության […] ...

BACK_TO_TOP