Սիգնալ տալ-չտալու, ծխել-չծխելու, հերթ կանգնելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Սիգնալ տալ-չտալու, ծխել-չծխելու, հերթ կանգնելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում. վարչապետ

13:49 27.03.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր է կառավարությունը ձեռնարկել ու ի՞նչ ցուցանիշներ է գրանցել հերթ կանգնելու մշակույթն արմատավորելու ուղղությամբ: Բանն այն է, որ ծրագրում նաև այդպիսի դրույթ է նշված:

«Հերթ կանգնելու մշակույթն արմատավորելու ուղղությամբ հետևյալն է արվել՝ բոլոր այն հիմնարկներում, որտեղ էդպիսի խնդիր կա, շատ հստակ հրահանգ է դրվել, որ քաղաքացիներին հերթագրող ապարատներ տեղադրվեն, նաև բանկային համակարգին է շատ հստակ հրահանգ տրվել: Մեր բանկային համակարգում մենք տեսնում ենք այսպիսի իրավիճակ՝ քաղաքացին գնում է, օրինակ, իր հեռախոսի վճարը կատարելու: Ասում է՝ էս իմ հեռախոսի համարն է, հաջորդը կնոջ հեռախոսի համարն է, հետո երեխայի… և երեք հոգի մի կողմից են կանգնած, երեք հոգի մեկ այլ ու ուշադիր հետևում են, թե ինչ է տեղի ունենում: Հրահանգված է, որ էդպիսի բաները բացառվեն, որովհետև դա անվտանգության նշան է, և ես, կներեք, ՔԿՀ-ում գտնվելով՝ գիտեմ, որ սա շատ դեպքերում նաև հանցագործության նախապատրաստման ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում, որովհետև էնտեղ մեկը գալիս է կանգնում, իբր հերթ է պահում, տեսնում է՝ ով գրպանից ինչքան փող հանեց, ինչքան ստացավ, հետո զանգում է, հետո դրսում սպասում են: Հետո հետևից տուն են գնում և այդպես շարունակ»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը խոսել է նաև քաղաքացիների հետ շփման կուլտուրայից: Նա ասել է, որ կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ քաղաքացու ձայնը լսելի է: Փաշինյանն ասել է, որ ժողովրդական երկրում նաև հավաքներ են լինում, ուստի պետք չէ տագնապով ընդունել այն հանգամանքը, որ մարդիկ հավաքվում են կառավարության շենքի դիմաց, ակցիաներ իրականացնում։

«Էդ է կուլտուրան շփման և, այո, հերթ կանգնելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում: Ղեկին ծխել-չծխելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում: Սիգնալ տալ-չտալու կուլտուրան շատ կարևոր ենք համարում: Փողոցում ճռիկներ անել- չանելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում, որովհետև դա վերաբերմունք է ուրիշների նկատմամբ, ամեն քաղաքացի մեկ այլ քաղաքացու նկատմամբ պետք է ունենա շատ կոնկրետ վերաբերմունք, որը մեկ բառով կարող եմ բնորոշել՝ հարգալից»,- ասել է վարչապետը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BACK_TO_TOP