15:16 27.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը մարտի 27-ին դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ գյուղմթերքի շուկայում կա գնաճ, բայց որոշ ապրանքախմբերի դեպքում էլ կայուն գներ են: Նա գների վրա ազդելու համար գյուղմիավորումների ստեղծման ՀՀ վարչապետի առաջարկին անդրադարձավ, նշեց՝ երկարաժամկետ առումով դա պետք է լինի լուծումը, բայց կարճաժամկետ առումով այս տարի հաստատ չեն միավորվելու, ուստի 100 հազարավոր տնտեսություններ տուժելու են:
«20 տարի ունենք իրավիճակ, երբ ոչինչ չի փոխվում, նոր գումարի տրամադրումը ոչինչ չի փոխելու, չաշխատող շարժիչի մեջ անընդհատ յուղ լցնելը ոչինչ չի փոխելու»,- ասաց նա:
ՀՀ վարչապետն արձագանքեց, որ սուբսիդավորման ծրագրում խնդիրը փող ունենալ-չունենալը, փող տալ-չտալը չէ, պետք է հասկանալ՝ դրա ծախսման արդյունքում ինչի են հասնելու, քանի որ ավանդական, անարդյունավետությունն ապացուցած գաղափար է՝ «փող տանք»:
«Փողը ծախսվեց, հետո՞ ինչ, հաջորդ տարի էլի փող տանք, դե անընդհատ փող տանք, որի արդյունքում էդ մարդը նորից էդ փողի կարիքը կունենա: Մենք, այսպես ասած, «նարկոտիկ» ենք ստեղծում, նրան անընդհատ դա տալիս ենք, չենք նկատում, որ այդ քաղաքականությունն արդյունք չի տալիս, քանի որ 5 տարի եթե տվել ենք, 6-րդ տարում նույն բանի համար էլի ուզում է, և իրավիճակը չի փոխվում, այլ վատացել է, նշանակում է՝ աննպատակ ենք ծախսել»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց՝ պետք է փողը դնել մարդու ինֆրաստրուկտուրայի, գիտելիքի զարգացման վրա:
«Ասում ենք՝ մեկ է, այս տարի էլ չենք հասնելու, եկեք այս տարի էլ չսկսենք: Նույն սահմանամերձ գոտում մարդուն ասում ենք՝ կապիտալ ներդրում արա, 100 դոլար ծախսի, դրանից 70-ն առձեռն հետ ենք տալիս, սրանից ավելի սուբսիդիա է լինո՞ւմ: Մենք պետք է զարգացման վրա գումար ծախսենք, պետք է այսօրվա առօրյա խնդիրը լուծելու համար փող չծախսենք այն դեպքերում, որ այսօր այդ խնդրի վրա փող ծախսեցինք, վաղն առավոտ 8-ից նույն խնդիրը ծագելու է»,- նշեց Փաշինյանը:
17:48 17.05.2025
Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդըԷբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...
17:37 17.05.2025
ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել ՈւկրաինաԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...
17:25 17.05.2025
Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցումՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում՝ նշելով նաև Վաշինգտոնի դրական դերը Կիևում՝ Ստամբուլում բանակցությունները վերսկսելու առաջարկի ընդունման հարցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը։ «Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ […] ...
17:15 17.05.2025
Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմԴամասկոսն ակնկալում է, որ արաբական երկրները միասնական դիրքորոշում կընդունեն՝ նպատակ ունենալով աջակցել Սիրիայի ինքնիշխանության վերականգնմանը իր բոլոր տարածքներում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասադ ալ-Շեյբանին՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովում, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ Սա տարածաշրջանային կազմակերպության առաջին գագաթնաժողովն է, որին մասնակցում է […] ...
17:05 17.05.2025
Հրշեջ-փրկարարները մարել են պատկերասրահին կից փայտե շինությունում բռնկված հրդեհըՄայիսի 17-ին, ժամը 14:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի պատկերասրահի մոտակայքում այրվում է շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան […] ...
17:00 17.05.2025
«Ռեալ»-ը նոր ֆուտբոլիստ ունիՄադրիդի «Ռեալը» և անգլիական «Բորնմութը» համաձայնության են հասել պաշտպան Դին Հոյսենի տրանսֆերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: 20-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Հոյսենը, ով Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող է, արդեն փորձ ձեռք է բերել Իտալիայի Սերիա A-ում՝ […] ...