Կառավարության որոշումներով կան խաղի հստակ կանոններ, որոնք շատ ցեմենտ-բետոնյա են. Նարինե Խաչատուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Կառավարության որոշումներով կան խաղի հստակ կանոններ, որոնք շատ ցեմենտ-բետոնյա են. Նարինե Խաչատուրյան

17:06 27.03.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Խաչատուրյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է կառավարությունը խրախուսել կամ խրախուսելու պետական հովանավորության տակ գործող մշակութային կառույցներին: Խաչատուրյանն ասել է, որ խոսքն աշխատավարձի բարձրացման մասին չէ, այլ ստեղծագործական պայմաններ ստեղծելու.

«Կառավարության որոշումներով կան հստակ խաղի կանոններ, որոնք շատ ցեմենտ-բետոնյա են և հաշվի չեն առնում մշակութային կամ արվեստային առանձնահատկությունները»,- ասել է Խաչատրյանը:

Պետական մշակութային ոլորտում տանջվող ու տհաճությամբ աշխատողներ կան, խոսքը ղեկավար պաշտոններում աշխատողների՝ տնօրենների, հաշվապահների մասին է: Պատճառը գանձապետական համակարգի, գնումների հետ կապված քաշքշուկներն են, որոնք հաշվի չեն առնվում: Հանդիպումներ եղել են, բայց սայլը տեղից չի շարժվել:

«Դժգոհությունները հեղինակներն առնվազն չեն կարողանում հիմնավորել՝ ինչումն է պրոբլեմը: Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նստած ապացուցում է, որ դրա հնարավորությունն էլ կա, նրա հնարավորությունն էլ կա, հարկավոր է էդ գործիքին տիրապետել: Հիմա եթե նորից խոսակցության կարիք կա, ես խնդիր չունեմ: Եվս մեկ անգամ հավաքվենք, քննարկենք, խոսենք: Ես ասում եմ` բացառված է, որ որևէ փաստարկ դրվի կառավարության առաջ, ի ցույց դնի ահազանգը, պրոբլեմը, կառավարությունն ասի՝ չէ, մենք ըտենց ենք որոշել, ըտենց աշխատեք: Երբ որ ասում ենք` կառավարության հետ շփման նոր կուլտուրա, նաև սա նկատին ունենք, պետք է փաստարկ լինի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն հանգամանքը, որն իրեն բերել, հասցրել է վարչապետի պաշտոնին, խոսում է այն մասին, որ ուղղակի ճնշում գործադրելով հարցը չի լուծվելու: Վարչապետն իրեն զգում է ժողովրդի ներկայացուցիչ, հետևաբար` անհնար է ճնշում գործադրելը, առաջարկն է փաստարկներով խոսել: Խնդիրն այն է, որ պետք է ունենալ բյուջետային կարգապահություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP