12:24 29.03.2019
Զարգացող տեխնոլոգիայից չպետք է վախենալ: Այս մասին «Էվոլյուցիա և բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովից հետո խոսեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի այն հարցին, թե արդյոք կարող են համագործակցել ռոբոտներն ու մարդիկ:
«Սա ոչ թե մարդուն սահմանափակելու է կամ ռոբոտը խլելու է մարդու աշխատանքը, այլ ընդհակառակը, օգնելու է զարգացմանը: Նույն հարցն ուրիշ ձևով տրված է եղել սրանից 50 տարի առաջ, երբ մարդիկ համակարգիչներ էին ստեղծում: Ասում էին՝ հիմա համակարգիչը կստեղծեն, աշխատանք չի լինի: Բայց տեսնում եք, որ լրիվ հակառակը եղավ. համակարգիչները ստեղծեցին հսկայական ինդուստրիա աշխարհում: Երևանում, Գյումրիում, Վանաձորում երեխաներին հարց եմ տվել, նրանց կեսը ցանկանում են դառնալ դիվանագետ, մյուս կեսը` ծրագրավորող: Սա այն դեպքում, երբ սրանից 50-60 տարի առաջ մարդիկ վախենում էին համակարգիչներից»,- ասաց ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ մարդը սկսելու է զբաղվել ավելի ստեղծագործ, քան մեխանիկական աշխատանքով:
«Արհեստական բանականությունը նախ` աջակցելու է, հզորացնելու է մարդուն և օգնելու է, որ մարդը զբաղվի այն հիմնական գործունեությամբ, որի համար նա ստեղծված է բնության կամ Աստծո կողմից: Ես վստահ եմ, որ աշխատատեղերի թիվը շատ ավելի մեծ է լինելու, քանի որ իրականում արհեստական բանականությունը կարգավորված ինֆորմացիայի հսկայական աղբյուրի օգտագործման եղանակ է»,- ասաց ՀՀ նախագահը:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...