19:09 30.03.2019
ՌԴ և Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա ընտանիքի հետ ճանապարհորդում է ՀՀ քաղաքներով: SHANTNEWS.am-ը հայտնի բլոգերին հանդիպել է Գյումրիում, որտեղ նա անցկացրել է հայաստանյան արձակուրդների 4 օրը:
Հիշեցնենք` Լապշինը 2017 թվականին Ադրբեջանում 7-ամսով կալանավորվել էր այն բանի, համար, որ այցելել էր Արցախ և քննադատել Ադրբեջանի իշխանություններին: Լապշինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանում իր նկատմամբ նոր քրեական գործեր են հարուցվել:
«Իմ նկատմամբ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցվել։ Ինձ մեղադրում են այն բանի համար, որ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո հանդգնել եմ քննադատել երկրի ղեկավարին, հոդվածներ եմ գրել` ի պաշտպանություն ադրբեջանական ընդդիմության և բանտերում փակված լրագրողների և բլոգերների։
Ինձ մեղադրում են Ալիևի իշխանությունը տապալելու փորձի մեջ։ Գուցե մտածում են, որ ես ուզում եմ զբաղեցնել նրա տեղը: Ադրբեջան անպայման կմեկնեմ այն օրը, երբ Ալիևի դարաշրջանը կավարտվի։ Այսօր ինձ այնտեղ չեն սպասում: Ես նաև Բելառուս չեմ մեկնի, քանի դեռ այդ երկիրը ղեկավարում է Ալիևի մեծ եղբայրը։ Նրանք գուցե ուզենան վրեժխնդիր լինել, այնպես որ այդ երկու երկրներն առայժմ ինձ համար փակ են»,- ասել է Ալեքսանդր Լապշինը:
Իսկ Հայաստանը, ըստ բլոգերի, այն երկիրն է, ուր անընդհատ ուզում է վերադառնալ: Նրան հետաքրքրում է Հայաստանի պատմությունը, ճարտարապետությունը:
Ամիսներ առաջ Լապշինը նաև հայ-թուրքական սահմանի Շիրակի մարզի հատվածում է եղել` փորձելով տեսնել Անի պատմական մայրաքաղաքը:
18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
18:06 04.07.2025
Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափՀուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...